Չորեքշաբթի, 19 Մայիսի 2010 17:46
ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է արտարժույթով ավանդների տոկոսադրույքները
ԱրմԻնֆո. 2010թ. առաջին եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան բանկի ազգային արժույթով վարկերի ընդհանուր պորտֆելը աճել է 5%-ով:  Բանկի գնահատականով մոտակա ժամանակներս շարունակվելու է ՀՀ դրամով վարկային պրոդուկտների նկատմամբ պահանջարկի ակտիվացման գործընթացը: Դրա հետ մեկտեղ նկատելի է որոշակի պասիվություն  արտարժույթով վարկային պրոդուկտների պահանջարկի նկատմամբ, որը կարող է կապված լինել համաշխարհային շուկայում տոկոսադրույքերի իջեցման տենդնեցի և իրացվելիության գերավելցուկի հետ: «ՎՏԲ-Հայաստան բանկե ՓԲԸ որոշում է ընդունել արտարժույթով կորպորատիվ վարկային պրոդուկտների տոկոսադրույքի իջեցման հետ միասին իջեցնել արտարժույթով ներդրվող ավանդների տոկոսադրույքերը:  Իջեցումը լինելու է միջինը 2%-ով արտարժույթով ներդրվող ավանդատեսակների համար, բացառությամբ ֆիզիկական անձանց փոքր ավանդները մինչև 1 մլն. ՀՀ դրամին համարժեք չափով:  
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում- 68 մասնաճյուղ: