Հինգշաբթի, 27 Մայիսի 2010 15:08

Բանկերն ախտորոշում են


ԱրմԻնֆո. Հայաստանի կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, որոնք անցյալ տարի ուղղված էին բանկային համակարգի փրկությանը, դատելով բանկերի գործունեության ցուցանիշներից, վերջին ամիսներին սկսել են որոշակի արդյունքներ տալ, չնայած, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով գոյացած ամպերը դեռևս չեն ցրվել: Եվ չնայած, որ բնակչության եկամուտների գծով պաշտոնական վիճակագրությունն ամենևին էլ համարժեք չէ ճգնաժամային իրավիճակին, իսկ երկրի ՀՆԱ տարեսկզբից, լեռնարդյունաբերության հումքի գների աճի շնորհիվ, դեպի վեր է ընթանում, այնուամենայնիվ, բանկային <արյունատար> համակարգը դեռևս վկայում է բավականին բարձր ճնշումների և որպես դրանց հետևանք` ողջ տնտեսության մեջ հիպերտոնիկ ճգնաժամի առկայության մասին:

Հայաստանում տնտեսական ճգնաժամի ավարտի վերաբերյալ միանշանակ կարծիք առայժմ լինել չի կարող, քանի որ չկան տվյալներ, թե ինչպիսի հաջողությամբ է երկրի տնտեսությունը կարողացել փոխառու հակաճգնաժամային ռեսուրսները կլանելու հաշվին ավելացնել իր օգտակար արժեքները: Միայն այն հանգամանքը, որ կորպորատիվ արժեթղթերի շուկան, մնացածների բացակայության պայմաններում, հանդիսանալով տնտեսության յուրօրինակ մանոմետրը, ոչ մի կերպ չի ուզում արթնանալ, բավականին պերճախոսորեն վկայում է, որ տնտեսվարող սուբյեկտների գործունեության մակարդակը դեռևս հեռու է բավարար լինելուց, եթե իհարկե մի կողմ դնենք շուկայի վրա ազդող այնպիսի բացասական գործոնները, ինչպիսիք են` ինֆլյացիոն և դեֆլյացիոն սպասումները:

Այնուամենայնիվ, բանկային համակարգի ցուցանիշների դինամիկան վկայում է, որ բանկերը բավականին հաջողությամբ են ընտելացել <հակաճգնաժամային> պահի ավելի խիստ ու նոր պայմաններին, և <համաշխարհային աղետի> առաջին հարվածների հետ կապված խուճապը, որն անցյալ տարվա մարտ ամսին դարձավ դրամի փոխարժեքի <իններորդ ալիքը>, կառավարության ջանքերի և Կենտրոնական բանկի կարգավորիչ միջոցառումների շնորհիվ սկսել է աստիճանաբար հանդարտվել:

Հասկանալի է, որ երկրի տնտեսական ընդհանուր վիճակի աննախադեպ վատթարացումը բերեց վարկառուների անվճարունակության, ինչը չէր կարող չանդրադառնալ վարկատուների հաշվեկշիռների վրա: Ճգնաժամային այս երևույթները սկսեցին երևալ դեռևս անցյալ տարվա առաջին կիսամյակում և բերեցին բանկերի <տոքսիկ> ակտիվների մակարդակի մոտ հնգակի բարձրացման, հատելով վտանգավոր`10%-ի սահմանագիծը: Սակայն ժամանակին վրա հասած կառավարական օգնությունը բերեց նրան, որ վարկային պորտֆելում ժամկետանց վարկերի բաժինը երրորդ եռամսյակի վերջում կրճատվեց` 10.03%-ից հասնելով 8.5%-ի: Տարեվերջին այս ցուցանիշն իջավ մինչև 5.3%, իսկ առաջին եռամսյակում համարյա չի փոխվել: Այս կարևորագույն ինդիկատորը պատշաճ մակարդակի վրա պահպանելու գործում բանկային համակարգը պարտավոր է հատկապես պետական ներարկումներին, որոնց շնորհիվ, ճգնաժամային`2009 տարում, բանկերն իրենց վարկային պրտֆելները մեծացրեցին մոտ 20.4%-ով: 2010 թվականի առաջին եռամսյակը նույնպես եզրափակեցին պորտֆելի 6% աճով, սակայն չվերադարձվող վարկային միջոցների բաժինը չփոփոխվեց, ինչը խոսում է վատ կամ այսպես կոչված` դասակարգված վարկերի բացարձակ ցուցանիշի աստիճանական աճի մասին: Այնուամենայնիվ, այսօր <տոքսիկ> վարկերի աճի տեմպերի անկման միտումների մասին կարելի է խոսել միայն շատ մեծ վերապահումներով: Ներկայիս տկարությունը հաջողությամբ հաղթահարելը բացառապես պայմանավորված կլինի 2010 թվականի երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակով: Հայաստանի գլխավոր կրեդիտորը` ԱՄՀ-ն Հայաստանի համար արդեն կանխատսել է 5% տնտեսական աճ, իսկ Եվրոբանկն ավելացրեց այս ցուցանիշը մինչև 10%: Սակայն, ցավոք, թե մեկը, և թե մյուսը, կրկին անգամ հույսները դնում են ոչ թե հայկական տնտեսության զարգացման և այդ զարգացումն ապահովող կառուցվածքային վերափոխումների վրա, այլ բացառապես, քանակական, թվային աճի վրա, ինչը կարող է իրականանալ միայն համաշխարհային տնտեսության վերականգնման և կրեդիտոր-երկրներում գործերի բարելավման հաշվին: Կրկին անգամ, կամաց-կամաց, մեզ կողմնորոշում են, որ երկիրը կրկին կնստի տրանսֆերտային ասեղի վրա, տնտեսության կառույցներում ձեռնամուխ լինելով հումքային ոլորտի հետագա զարգացմանը: Այս լավատեսական սցենարների կատարման դեպքում կարելի է չկասկածել բանկերի զարգացման նախաճգնաժամային ցուցանիշների վերականգնման մեջ, սակայն որակական զարգացում չի եղել ու չի լինելու: Հարկավոր է հաշվի առնել, որ այսօր միջազգային որոշ վերլուծաբաններ արդեն սպասում են ճգնաժամի երրորդ ալիքին, որը եվրոպական թույլ <օղակներից>` Հունաստանից, Իսպանիայից, Պորտուգալիայից (երկրորդ ալիք), կարող է տեղափոխվել Արևելյան Եվրոպայի երկրների և ԱՊՀ թույլ հումքային բազա ունեցող օղակների վրա, որոնց արտաքին պարտքի սլաքն արդեն հատել է կարմիր գիծը:

Այնուամենայնիվ, այսօր արդեն կարելի է արձանագրել բանկերի վարկային պորտֆելների վերակողմնորոշման փաստը: Ճգնաժամն ստիպեց վերանայել շատ առանցքային մոտեցումներ, մանավանդ բնակչության վարկավորման հատվածում, որը նախկինում հիմնված էր բանկերի համար անկորուստ հանդիսացող չափանիշների`գրավի առարկան ցածր գնահատելու վրա, որը կապված էր մրցակցության բացակայության և անշարժ գույքի գների մշտապես տեղի ունեցող աճի, ինչպես նաև բնակչության եկամուտների աճի հետ, որն էլ, առաջին հերթին, կապված էր Հայաստան եկող տրանսֆերտների հսկայական հոսքերի հետ: Սակայն, այդ վերակողմնորոշումը հիմնականում տեղի ունեցավ ՓՄՁ աջակցման կառավարության հակաճգնաժամային ծրագրի սխեմայով, իսկ հետագայում պետության կողմից արտաքին ստաբիլիզացիոն վարկեր ներգրավելու միջոցով դրանք վերաֆինանսավորելու նկատառումներով: Տնտեսության մեջ այդ միջոցների օգտագործման արդյունավետությունը պարզ կդառնա միայն միջնաժամկետ ապագայում, երբ կգա դրանք վերադարձնելու ժամանակը: Միայն այդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչքանով են ճիշտ տեղաբաշխվել այդ միջոցները, մի կողմից, իսկ մյուս կողմից` ինչպիսի արդյունավետությամբ է դրանք կլանել տնտեսությունը: Վիճակագրական տվյալների համաձայն, կառավարության <առաջադրանքը> բանկերը վատ չկատարեցին և ստաբիլիզացիոն վարկային գործընթացը հիմնականում իրականացվեց: Վարկավորման հատվածում անցյալ տարի հիմնական աճը գրանցվել է արդյունաբերության`68%, ագրոբիզնեսի`20%, շինարարության`41%, տրանսպորտի և կապի`34%, սպասարկման` 23%, առևտրի`4.6% ոլորտներում: Այս պրոպորցիաները զարգացած երկրի համար կարող են համարվել իդեալական են, սակայն ոչ Հայաստանի համար: Ցավոք, շան ատամը թաղված է, այնուամենայնիվ, ստաբիլիզացիոն օգնության մեջ, քանի որ արդյունաբերությունը հիմնականւմ լեռնահումքային է, վարկավորվել է ռուսական կես-միլիոնանոց վարկի պայմաններով և, հիմնականում, վարկավորվել է անավարտ շինարարությունը:

Դրա հետ մեկտեղ, սպառողական վարկավորումը, ինչպես և սպասվում էր, նվազել է 31%, իսկ հիպոթեկի կամ անշարժ գույքով տրամադրվող վարկերի շուկան ունեցել է 20% անկում: Այս ամենը չէր կարող չանդրադառնալ արդյունավետ պահանջարկի որակի և մակարդակի վրա, որն էլ ազդեց հայ ապրանքարտադրողների եկամուտների վրա: Երկիրը հայտնվեց դասական դեպրեսիաի պայմաններում`ուժեղ ինֆլյացիոն ճնշումների հետևանքով տեղի ունեցավ ՀՆԱ անկում, ինչն էլ, որպես հետևանք, բերեց արտարժույթային շուկայի զգալի թռիչքների, ազգային տարադրամի նկատմամբ վստահության կորուստի, և, ինչը ներկայիս պայմաններում ամենաանցանկալին էր, տոկոսադրույքների աճի, որոնք նախկինում պահպանում էին ռեսուրսների նկատմամբ առանց այդ էլ նվազող պահանջարկը: Այդ ամենը, առանց այն էլ թույլ զարգացած տնտեսության մեջ, բերեց բացասական մակրոտնտեսական ցնցումների, նպաստելով հատկապես արտաքին առևտրի ճեղքվածքի ավելացմանը, բյուջեի դեֆիցիտի ու դոլարիզացիայի աճին:

Չնայած երկրի բանկային համակարգի գեր-իրացվելիությանը, որը մինչև ճգնաժամն ապահովվում էր Կենտրոնական բանկի կարգավորիչ նորմատիվներով, ճգնաժամի ընթացքում ռեսուրսների դեֆիցիտի պրոբլեմը սկսեց կրել բացառիկ բնույթ: Չնայած այն բանին, որ համակարգի միագումար ընդհանուր կապիտալը անցյալ տարի աճեց 19.6%, այդ թվում նաև կանոնադրական կապիտալը` 23.7%, բանկային համակարգի առջև ծառացավ վարկավորման ծավալների պահպանման և եկամուտների նկատմամբ ծախսերի տեմպերի շարունակական գերազանցություն թույլ չտալու խնդիրները, քանի որ մեկ տարում բանկերի ընդհանուր եկամուտներն աճել էին 12%, իսկ ընդհանուր ծախսերը` 25.6%:
2009 թվականի առաջին կիսամյակում վարկավորման տեմպերը պահպանելու նպատակով բանկերը զրոյացնում էին պետպարտատոմսերում ունեցած ներդրումները և փոքրացնում նոստրո-հաշիվների վրա ունեցած միջոցները, և միայն կառավարությունից վրա հասած օգնությունը, որն ուղղված էր երկրում արդյունավետ պահանջարկի պահպանմանը, նրանց թույլ տվեց ակտիվ գործառնությունների դիվերսիֆիկացիայի մասով վերադառնալ իրենց նախկին, մեկնարկային դիրքերին: Այսպես, կարճաժամկետ պետպարտատոմսերում բանկերի ներդրումները նախորդ տարվա առաջին կիսամյակում իջան մինչև իր նախադեպը չունեցող` 21%-ի մակարդակի, և միայն երկրորդ կիսամյակում, ստաբիլիզացիոն վերաֆինանսավորումն ստանալուց հետո, դրանք նորից բարձրացան մինչև 49%: Եթե նախորդ տարվա սկզբին պետպարտատոմսերի տոկոսադրույքները կազմում էին մոտ 9.8% (կախված մարման ժամկետից), ապա երկրորդ կիսամյակի սկզբին, ռեսուրսների նկատմամբ իրավունքներ ձեռք բերելուց հետո դրանք հասան 15-16%-ի, իսկ տարեվերջին, երբ վարկային շուկան սկսեց վերականգնվել, ձևավորվեցին 13%-ի սահմաններում:

Նախորդ տարվա դժվարին միջնամասը ռեգուլյատորի օգնությամբ հաղթահարվեց նաև պարտավորությունների մասով: Չորրորդ եռամսյակում ավանդները և ֆինանսական, հիմնականում միջազգային, կազմակերպություններից ստացված վարկերն աճեցին 73%, իսկ 2009 թվականի ամբողջ ընթացքում`60%, հասնելով 251.5 մլրդ.դրամի: Տոկոսադրույքների աճի ընդհանուր տենդենցը, որը պայմանավորված էր տնտեսական ռեցեսիայով, բերեցին արտարժույթով արտահայտված ավանդների աճին, ընդ որում, ժամկետային ավանդների աճի տեմպերը գերազանցեցին ցպահանջ ավանդների տեմպերը: Ժամկետային ավանդները գրանցեցին 52.5% տարեկան աճ, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 14.1%:

Թե ռեգուլյատորի, և թե բանկերի կողմից իրականացված բոլոր այս միջոցառումները համակարգին թույլ տվեցին մեծացնել հակաճգնաժամային <բուֆերը>, մեծացնելով նաև անվտանգության բարձիկն այն փողերի նկատմամբ, որոնք ճգնաժամի պայմաններում միշտ չէ, որ լինում են իրացվելի: Եվ հատկապես վատ աշխատող ակտիվների շնորհիվ է, որ գեր-իրացվելիություն ունեցող բանկերը շարունակում էին բարձրացնել իրենց իրացվելիության մակարդակը` հուսալիության հիմնական ցուցանիշներից մեկը: Այսպես, ընդհանուր իրացվելիությունը (բարձր իրացվելի ակտիվների հարաբերությունը ընդհանուր ակտիվներին) մեկ տարում 26.47%-ից աճեց մինչև 35.32%, իսկ ընթացիկ իրացվելիությունը (բարձր իրացվելի ակտիվների հարաբերությունը ցպահանջ պարտավորություններին) 167.85%-ից աճեց մինչև 217.31%: Սակայն, որպես վարկային ակտիվության նվազեցման հետևանք, այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կապիտալի եկամտաբերությունը (ROE), մեկ տարում, բանկային համակարգում իջավ 9.45%, հասնելով 6.08%-ի, իսկ ակտիվների եկամտաբերությունը (ROA)`3.4%-ից մինչև 1.26%: Ստացված մաքուր եկամուտը տարվա կտրվածքով կրճատվեց 43%-ով: Որոշ բանկերի կապիտալի չափերի աճի շնորհիվ, հիմնականում բաժնետերերի ներդրումների հաշվին, համակարգին հաջողվեց պահպանել նաև մեկ այլ կարևոր ցուցանիշ` կապիտալի համարժեքության նորմատիվը, որը կրճատվել էր աննշան չափերով` 37.36%-ից մինչև 37.21%:

2010 թվականին Հայաստանի բանկային համակարգի գործունեության արդյունքներն ամբողջովին արդարացրեցին կառավարության կողմից նախորդ տարում իրականացված միջոցառումները: Սակայն, չնայած նրան, որ ընդհանրացված քանակական ցուցանիշների մեծ մասը <վեր է խոյացել>, որակական ցուցանիշների բազմազանությունը դեռևս հաղթահարված չէ: Եթե անգամ, ժամկետանց վարկերի մակարդակն աճել է ընդամենը 1.7% (հասնելով 54 մլրդ.դրամի), սակայն ռիսկերի վերադասավորման առումով պատկերն այնքան էլ ոգևորիչ չէ, քանի որ հնարավոր կորուստների պահուստներն աճել են ավելի քան 2 անգամ: Անհուսալի վարկերը միայն առաջին եռամսյակում աճել են 71% (հասնելով 12 մլրդ.դրամի, կազմելով վարկային պորտֆելի 1.4%-ը), ըստ երևույթին, վերահսկող մարմնի կոշտ ճնշման հետևանքով`կասկածելիների կրճատման հաշվին: Ոչ ստանդարտ վարկերը նույնպես աճեցին 58.6% (հասնելով 16.1 մլրդ.դրամի կամ վարկային պորտֆելի 2.7%-ին): Ընդ որում, ստանդարտ, այսինքն լավ, վարկերը, որոնք իրական ռիսկեր չեն պարունակում, աճեցին միայն 8.1% (750.4 մլրդ.դրամ կամ վարկային պորտֆելի 90.3%): Ցավոք, արտահաշվեկշռային դուրսգրումների վերաբերյալ վիճակագրություն չկա: Ընդհանուր պորտֆելի մեջ դասակարգված վարկերի նման պրոպորցիաները միջազգային պրակտիկայում համարվում են միանգամայն ընդունելի և ոչ մի կերպ չեն սպառնում բանկերի կայունությանը: Սակայն այս ցուցանիշների աճը կարող է դեռ շարունակվել, այնքան ժամանակ, քանի դեռ չեն հաղթահարվել ճգնաժամի հետևանքներն ու չի վերականգնվել բանկային ծառայությունների սպառողների վարկունակությունը`լինի դա լեռնամետալուրգիական կոմբինատ, թե օվերդրաֆտ ստանալու հայտ ներկայացրած առաջին կուրսի ուսանող, որը չի կարողացել այն մարել ընտանեկան բյուջեում առաջացած ճեղքվածքի պատճառով:


Էմանուիլ Մկրտչյան, Կարինե Մելիքյան, ԱրմԻնֆո գործակալության ֆինանսական վերլուծության ծառայություն

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Հայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնինՀայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Համաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանումՀամաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանում
2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտները
ԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համարԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համար
Հայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցերՀայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր
ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծըԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ ԿարապետյանՀայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ Կարապետյան
Հայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվումՀայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվում
«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները
Ադրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց ՀայաստանԱդրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց Հայաստան
Վրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ովՎրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ով
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվենՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Շահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՇահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրաՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա
Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  ՊապոյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան
Քաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրությանՔաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրության
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
13.01.2026
RUB4.83-0.01
USD380.83-0.32
EUR444.28-1.09
GBP512.94-0.39
CAD274.31-0.37
JPY23.98-0.17
CNY54.59-0.07
CHF476.99-1.18