Չորեքշաբթի, 26 Մայիսի 2010 19:36
ԿԲ գրանցել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է Ամերիաբանկի նոր`ՙԿասկադ՚ մասնաճյուղը: Ինչպես այսօր ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, մասնաճյուղը գրանցվել է մայիսի 24-ին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի կողմից:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին գրանցվել էր Ամերիաբանկի ՙԴիլիջան՚ մասնաճյուղը, որի բացումը տեղի ունեցավ մարտին: ՙԿասկադ՚ մասնաճյուղի բացմամբ Ամերիաբանկը կատարում է մայրաքաղաքային մասնաճյուղերի բացման գծով ընթացիկ տարվա պլանը, իսկ հաջորդը կլինի կամ Գյումրիի, կամ էլ Վանաձորի մասնաճյուղերի գրանցումը:
Նշենք, որ վերոնշյալ մասնաճյուղերի հետ միասին Ամերիաբանկն ունի 5 մասնաճյուղ, երկուսը Երևանում և մեկական` Քաջարանում, Դիլիջանում և Ստեփանակերտում: