Երկուշաբթի, 31 Մայիսի 2010 19:21

Մինչև 2010 թվականի ավարտը Արարատբանկը կընդլայնի իր մասնաճյուղերի ցանցը 9 նոր բաժանմունքներով

ԱրմԻնֆո. Արարատբանկը նախատեսել է մինչև 2010 թվականի ավարտը բացել 9 նոր մասնաճյուղ: Այս մասին նախօրեին լրա•րողներին հաղորդել է Արարատբանկի Վարչության նախա•ահ Աշոտ Օսիպյանը, բանկի երրորդ տարեկան ժողովի ընթացքում

Նրա խոսքերով, մինչև հունիսի ավարտը բանկը պլանավորել է բացել 2 նոր մասնաճյուղ, մասնավորապես, Սևանում և Երևանում: Ա.Օսիպյանը հիշեցրել է, որ 2008 թվականին բանկն ունեցել է 25 մասնաճյուղ, իսկ այժմ դրանց թիվը հասել է 29-ի:

Միաժամանակ, նրա խոսքերով, 2009 թվականին բանկի հաճախորդների թիվն աճել է 154%, 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 66123 անձ, իսկ ընթացիկ տարում այդ ցուցանիշն արդեն մեծացել է 10 հազարով:

Ա.Օսիպյանը տեղեկացրել է նաև, որ 2009 թվականին բանկին հաջողվել է 21 հազարով ավելացնել պլաստիկ քարտերի քանակը, հասցնելով այն 38 հազարի, իսկ ներկայումս դրանց քանակը կազմում է 44 հազար: Նրա խոսքերով, 2009 թվականին բանկն արձանա•րել է տրանսակցիաների 18% աճ, հասցնելով 22.8 մլրդ.դրամի:
Նշված ցուցանիշներին բանկը հասել է նաև նոր ծառայությունների ներդրման միջոցով, այդ թվում նաև` միջազ•ային Visa անկանխիկ հաշվարկների համակար•ի`Petrol Plus ավտոմատացված DUAL-Classic M համակար•ի ներդրումով: