Ուրբաթ, 28 Մայիսի 2010 14:14
EBRD և Ամերիաբանկը կնքեցին առևտրի Ֆինանսավորման պայմանագիր
ԱրմԻնֆո. Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, Ընթացիկ տարվա մայիսի 15-ին Զագրեբում տեղի ունեցավ ՎԶԵԲ-ի 2010թ. տարեկան ընդհանուր համաժողովը, որն ընդգրկում էր ավելի քան 2000 մասնակից, այդ թվում` բանկիրներ, դոնորներ և հովանավորներ: Համաժողովի կարևորագույն իրադարձություններից էր Առևտրի աջակցության ծրագրի (TFP) պարգևատրման արարողությունը 2009 թ. ամենաակտիվ թողարկող և հաստատող բանկերի համար: Արարողության ընթացքում Ամերիաբանկն ու ՎԶԵԲ-ը կնքեցին պայմանագիր, համաձայն որի Ամերիաբանկը նույնպես ճանաչվեց թողարկող բանկ` այսպիսով միանալով Առևտրի աջակցության ծրագրի ցանցին:
Պայմանագիրը թույլ կտա Ամերիաբանկին ընդլայնել և զարգացնել իր հաճախորդների արտաքին առևտրային գործարքների ֆինանսավորումը: Ծրագրի միջոցով ՎԶԵԲ-ը երաշխավորում է Ամերիաբանկի կողմից իր հաճախորդների պատվերով թողարկված առևտրային ֆինանսական գործիքները միջազգային առևտրային բանկերի օգտին, ինչը զգալիորեն նվազեցնում է հաստատող բանկերի ռիսկերը: Այսպիսով, Ամերիաբանկը եզրափակեց TFP ծրագրի հայաստանյան մասնակիցների տասնյակը: Ներկայումս
Առևտրի աջակցության ծրագիրը ներկայացնում է 121 թողարկող բանկ ՎԶԵԲ-ի գործառնություններում ընդգրկված 20 երկրում և ավելի քան 750 հաստատող բանկ ամբողջ աշխարհով մեկ, թե միջտարածաշրջանային և թե միջազգային մակարդակներով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Ամերիաբանկի ակտիվները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 110.5 մլրդ.դրամ (5 տեղ), ապահովելով 36.6% տարեկան աճ: Ակտռիվների կազմում վարկային պորտֆելը կազմել է 61.3% կամ 67.7 մլրդ.դրամ (5 տեղ), ապահովելով տարեկան 87.1% աճ: Վարկային պորտֆելի կազմում առյուծի բաժինը կազմել են արդյունաբերության վարկավորումը`30.1% կամ 20.4 մլրդ.դրամ (2 տեղ) և առևտրի վարկավորումը`21.1% կամ 14.3 մլրդ.դրամ (4 տեղ):