Չորեքշաբթի, 2 Հունիսի 2010 16:53
Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2010 թվականի ապրիլին կրճատվել է 1.4%, կազմելով 2 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2010 թվականի ապրիլին աճել է 1.4%, իսկ տարվա կտրվածքով`20.8%, 2010 թվականի մայիսի 1-ի դրությամբ կազմելով 780.1 մլրդ.դրամ կամ 2 մլրդ.դոլար: Իսկ առանց երկարաձ•ված և ժամկետանց վարկերի հաշվառման, վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 743.3 մլրդ.դրամ կամ 1.9 մլրդ.դոլար, կրճատվելով ապրիլին 1.1%, իսկ տարվա կտրվածքով` 18.6%:
ՀՀ Ազ•ային վիճակա•րական ծառայության կողմից Արմինֆո •ործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձ•ված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 47.5% կամ 353.1 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 52.5% կամ 390.1 մլրդ.դրամ:
ՀՀ դրամով վարկերի ընդհանուր ծավալների մեջ երկարաժամկետ վարկերի բաժինը կազմել է 76.8% կամ 271.2 մլրդ.դրամ, իսկ կարճաժամկետ վարկերի բաժինը`23.2% կամ 82 մլրդ.դրամ: Երկարաժամկետ արտարժույթային վարկերի բաժինը կազմել է 78.7% կամ 307.2 մլրդ.դրամ, իսկ կարճաժամկետ վարկերի բաժինը` 21.3% կամ 82.9 մլրդ.դրամ:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2010 թվականի մայիսի 1-ի դրությամբ երկարաձ•ված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 4.1% կամ 32.3 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 0.6% կամ 4.5 մլրդ.դրամ:
Ընդ որում, երկարաձ•ված վարկերի կազմում հիմնական բաժինը կազմել են կարճաժամկետ վարկերը` 87.9% կամ 28.4 մլրդ.դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելում նույնպես հիմնական բաժինը կազմել են կարճաժամկետ վարկերը:
Աղբյուրի համաձայն, 2010 թվականի ապրիլին դրամային վարկերի տոկոսադրույքներն աճել են`19.10%-ից մինչև 19.94%, իսկ տարվա կտրվածքով`0.17 տոկոսային կետով: