Չորեքշաբթի, 2 Հունիսի 2010 16:56
Արդշինինվեստբանկը բարձրացրել է ավանդների տոկոսադրույքները
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկը երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ ՙՄանկական՚ ավանդը կընդունի բարձր տոկոսադրույքներով:
Ինչպես ԱրմԻնֆո •ործակալությանը տեղեկացրել են Արդշինինվեստբանկի մամուլի ծառայությունից, Արդշինինվեստբանկը, հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, մանուկների համար ՙՄանկական՚ ավանդ ներդրողներին առաջարկում է տոնական բարձր տոկոսադրույքներ: ՀՀ դրամով ավանդները կընդունվեն 12% տարեկան տոկոսադրույքով` նախկին 9,9%-ի փոխարեն և ԱՄՆ դոլարով` 7,3% տարեկան տոկոսադրույքով` 6,9%-ի փոխարեն:
Աղբյուրի համաձայն, ներկայումս Բանկում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներ•րավված ավանդների ծավալը կազմում է շուրջ 67 մլրդ. դրամ, որից ավելի քանի 33 մլրդ. դրամը ֆիզիկական անձանց ժամկետային և ցպահանջ ավանդներն են:
ՙԱրդշինինվեստբանկը, հավատարիմ մնալով •ործունեության իր սկզբունքներին, կրկին բոլորին առաջարկում է շահավետ ակցիա, որն այս ան•ամ նախատեսված է բոլոր մանուկների և նրանց ծնողների համար: Մասնակցելով տոնական այս ակցիային` մեր համերկրացիները հնարավորություն ունեն իրենց երեխաների բարեկեցիկ ապա•ան կառուցել այսօր՚,-նշել է Արդշինինվեստբանկի Վարչության նախա•ահ Ներսես Կարամանուկյանը:
Ըստ Արմինֆո •ործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկին•ի, 2009 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Արդշինինվեստբանկը ներ•րաված ժամկետային ավանդների ծավալներով •տնվում է առաջատարների եռյակում (բանկի պարտավորությունների մոտ 50%-ը), որտեղ 70% կազմում են ֆիզիկական անձանցից ներ•րաված ավանդնրը: