Հինգշաբթի, 3 Հունիսի 2010 16:15
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի Խումբը՚ էապես կրճատել է ռիսկերը
ԱրմԻնֆո. Ֆինանսական շուկայում տեղի ունեցող ցնցումներին ճիշտ ժամանակին և համարժեք արձա•անքելը ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի Խումբ՚ ՓԲԸ թույլ տվեցին էապես պակասեցնել արտարժութային, տոկոսային, բանկային և այլ ռիսկերը:
Ինչպես ԱրմԻնֆո •ործակալությանը տեղեկացրել են Բանկի մամուլի ծառայությունից, 2010 թվականի մարտի 31-ի դրությամբ արտարժութային և տոկոսային ռիսկերի ցուցանիշները 2009 թվականի դեկտեմբերի 1-ի համեմատ նվազել են, համապատասխանաբար` 0.07% և 0.2%-ից մինչև 0.015% և 0.1%, իսկ բանկի կապիտալն աճել է, հասնելով 13.909 մլն.դրամի:
Ինչպես նշված է հաղորդա•րության մեջ, համաշխարհային ֆինանսական ճ•նաժամը ազդեց Հայաստանի ողջ բանկային համակար•ի վրա, և այդ ոչ սովորական պայմաններում ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի Խումբ՚-ը իրականացրել է ճ•նաժամային երևութներին դիմակայելու ուղղությամբ բոլոր հնարավոր միջոցները: Բանկը խստացրել է վարկերի տրամադրման պայմանները, պակասեցրել է սպառողական վարկավորման ծավալները (վերջինս պայմանավորված է եղել նաև Բանկի կորպորատիվ պորտֆելը ավելացնելու քաղաքականությամբ), բարձրացվել է ներբանկային կարճաժամկետ իրացվելիության նորմատիվը, ներդրվել է արտարժույթի փակ դիրքերի նկատմաբ խիստ հսկողություն: Մշտապես իրականացվել է սթրես-թեստավորում, ելնելով, առաջին հերթին, օնկոլային պարտավորությունների տատանումներից: Այս ամենը տվել է իր դրական արդյունքը և ֆինանսական տարին եզրափակվել է շահույթով: Այսպիսով, Բանկին հաջողվել է շուկայում պահպանել իր դիրքերը, հաստատելով բացարձակ հուսալի ֆինանսական կառույց հանդիսանալու իր համբավը: Որպես դրա արդյունք, նշված է հաղորդա•րության մեջ, ներկայումս ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի Խումբ՚-ը ակտիվ է բանկային •ործունեության բոլոր հատվածներում, ունենալով ինչպես կապիտալիզացիայի, այնպես էլ իրացվելիության բարձր մակարդակ:
Ըստ ԱրմԻնֆո •ործակալության`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկին•ի, 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի Խումբ՚ ՓԲԸ ընդհանուր կապիտալը կազմել է 14.1 մլրդ.դրամ, ակտիվները`45.6 մլրդ.դրամ, վարկային ներդրումները`25.5 մլրդ.դրամ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով բանկն ապահովել է 87.9 մլն.դրամի շահույթ: