Երկուշաբթի, 7 Հունիսի 2010 17:41
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի Խումբ՚ ՓԲԸ նախատեսում է մինչև 2012 թվականը մասնաճյուղերի թիվը հասցնել 19-ի
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի Խումբ՚ ՓԲԸ նախատեսում է մինչև 2012 թվականը մասնաճյուղերի թիվը հասցնել 19-ի, ընդ որում, մասնաճյուղերի մեծ մասը`թվով 11 մասնաճյուղ, պոտք է •տնվեն շրջաններում: Ինչպես ԱրմԻնֆո •ործակալության թղթակցին տեղեկացրել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի Խումբ՚ ՓԲԸ •լխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը, կանխատեսումներն արված են բանկի մինչև 2012 թվականը զար•ացման նոր ռազմավարության ծրա•րի հիման վրա:
Նրա խոսքերով, ներկայումս բանկն ունի 15 մասնաճյուղ, որոնցից 6-ը •ործում են շրջաններում, իսկ մնացածը`Երևանում: 2011 թվականի սկզբին բանկի ղեկավարությունը մտադիր է բացել ևս 2 մասնաճյուղ, մեկը շրջանում, իսկ մյուսը`մայրաքաղաքում:
Դրա հետ մեկտեղ, ինչպես տեղեկացրել է Ռ.Խաչատրյանը, մինչև 2012 թվականը բանկը մտադիր է էապես ավելացնել իր հաճախորդների թիվը, հասցնելով այն 42350-ի, (2050 իրավաբանական անձ և 40300 ֆիզիկական անձ): Ներկայումս, նրա խոսքերով, բանկն ունի շուրջ 37620 հաճախորդ, որոնցից 35900-ը ֆիզիկական անձինք են:
Ըստ ԱրնԻնֆո •ործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկին•ի, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմի Խումբ՚ ՓԲԸ ընդհանուր կապիտալը 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 14.1 մլրդ.դրամ, ակտիվները`45.6 մլրդ.դրամ, վարկային ներդրումների ծավալները`25.5 մլրդ.դրամ: 2010 թվականի առաջին եռամսյակը բանկը եզրափակել է 88 մլն.դրամ մաքուր շահույթով: