Երկուշաբթի, 7 Հունիսի 2010 17:48
Հայաստանի առևտրային բանկերն սպասում են ԿԲ նոր պրոդուկտին` հայրենական ոսկու ցածր նոմինալով ձուլակտորներին
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը ներկայումս նոր նախա•իծ է մշակում, կապված հայրենական ոսկու ցածր նոմինալով ձուլակտորների հետ, որոնք բնակչության լայն շրջաններին մատչելի կդառնան բանկերի միջոցեվ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի •լխավոր տնօրենի տեղակալ, Բանկի Տնօրինության անդամ Մհեր Գրի•որյանը, պատասխանելով ԱրմԻնֆո •ործակալության թղթակցի հարցին:
ՙԳտնում եմ, որ ներկայիս պայմաններում անհրաժեշտ են ներդրումային նոր •ործիքներ: Մեր պրոդուկտների շարքում մենք արդեն ներ•րավել ենք այդ բաղադրիչը: Դրանք կլինեն մետաղական հաշիվներ, թանկարժեք մետաղների առք և վաճառք: Ինչքանով ինձ հայտնի է, ԿԲ կառաջարկի նաև 5-•րամանոց ձուլակտորներ՚,-նշել է Մ.Գրի•որյանը: Նա •տնում է, որ ԿԲ նոր նախա•իծը այլընտրանքային կդառնա արտարժույթի նկատմամբ և թույլ կտա չեզոքացնել ՙդոլարային կոնցենտրացիան՚: Այսպիսով, Մ.Գրի•որյանի կարծիքով, ինչպես բանկերը, այնպես էլ հաճախորդները, կունենան խնայողության ու պահպանման •ործիքներ ընտրելու մեծ հնարավորություն: ՙՆերկայումս այլընտրանքը շատ աղքատիկ է, խնայողության պրոդուկտներ են հանդիսանում միայն դրամը, դոլարը և եվրոն, հետևաբար, պրոդուկտների շարքի ընդլայնումը կլինի ճիշտ ժամանակին: Ապա•այում չի բացառվում, որ աստիճանաբար հնարավոր կլինի առաջարկել նաև խնայողության միացյալ պրոդուկտ, օրինակ, ոսկի և դոլար, կամ`ոսկի և դրամ՚,-ընդ•ծել է նա:
Խոսելով ավելի փոքր ձուլակտորների ներկրման նկատմամբ օրենսդրական սահմանափակումների մասին, Մ.Գրի•որյանը նշել է, որ համաձայն ՙԱրժութային կար•ավորման և արժութային վերահսկողության մասին՚ ՀՀ Օրենքի 4-րդ Հոսվածի 3-րդ կետի, ավելի փոքր ստանդարտների ձուլակտորները բանկային ոսկի չեն հանդիսանում, իսկ դրանց վաճառքից առաջացած եկամուտները հարկվում են ԱԱՀ-ով: