Երկուշաբթի, 7 Հունիսի 2010 17:51
ԾՏԲ-Հայաստան Բանկը մեծ պահանջարկ է տեսնում մանրածախ լիզին•ի շուկայում
ԱրմԻնֆո. ՙՎՏԲ Լիզին• (Հայաստան)՚ լիզին•ային ընկերությունն առաջիկա ամսում կմիավորվի ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի •լխավոր տնօրենի տեղակալ, Բանկի Տնօրինության անդամ Մհեր Գրի•որյանը, պատասխանելով ԱրմԻնֆո •ործակալության թղթակցի հարցին:
ՙՎՏԲ Խմբի կողմից Հայաստանում պլանավորած լիզին•ային •ործարքները կիրականացվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով՚,-նշել է նա:
Խոսելով սպասվող լիզին•ային •ործարքների մասին, Մ.Գրի•որյանը նշել է, որ ներկայումս նկատվում են միտումներ, երբ լիզին•ային •ործարքներն իրականացվում են առանց միջնորդի`օրինակ, ինքնաթիռներ արտադրողն ինքն է իրականացնում սեփական լիզին•ը, այսինքն, տեղի է ունեցել խոշոր ընկերությունների վերակազմավորում, որոնք կարող են իրենց թույլ տալ ավելի քիչ աշխատել միջնորդի հետ: ՙՍա չի նշանակում, որ մենք բացառում ենք լիզին•ային խոշոր •ործարքների իրականացումը՚,-նշել է նա: Ընդ որում, Մ.Գրի•որյանի խոսքերով, ներկայումս, նորմատիվների սահմաններում կարելի է հանդես •ալ որպես մեծ •ործարքների •ործակալ: ՙԵթե •ումարների ներ•րավման և տեղաբաշխման որոշակի չափանիշները համընկնում են, ապա Կեմտրոնական բանկը պատրաստ է այդ բլոկը դուրս բերել նորմատիվային դաշտից: Ներկայումս ԿԲ ստրուկտուրային ֆինանսավորման համար տալիս է բոլոր հնարավորությունները, այսինքն, բանկը որպես •ործակալ հանդես կարող է •ալ իր հաշվեկշռով և այդ առումով, լրացուցիչ լիզին•ային կազմակերպության անհրաժեշտությունը, իրավաբանական առումով, վերանում է, քանի որ բանկն իրավունք ունի առանց սահմանափակումների իրականացնել լիզին•ային •ործարքներ՚,-ընդ•ծել է նա:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Յուրի Գուսևն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանում լիզին•ային •ործարքների պահանջարկ կա, իսկ մանրածախ լիզին•ի պահանջարկը բավականին բարձր է: ՙՎՏԲ Խմբում կա մոսկովյան ՎՏԲ-Լիզին• ընկերությունը, որն իրականացնում է խոշոր նախա•ծերի լիզին•ը: Իսկ ՙՎՏԲ 24՚ ընկերության ղեկավարությամբ իրականացվում է մանրածախ լիզին•ը: Գտնում եմ, որ նպատակահարմար չէ Հայաստանում պահել երկու առանձին ընկերություն, քանի որ մեր ցանցի միջոցով մենք կարող ենք իրականացնել թե խոշոր •ործարքների, և թե մանրածախի լիզին•ը՚,-եզրափակել է Յ.Գուսևը: