Երկուշաբթի, 7 Հունիսի 2010 18:03
IFC-ն ՙACBA Leasing՚ լիզին•ային ընկերությանը կտրամադրի 3 մլն.դոլարի վարկ
ԱրմԻնֆո. Միջազ•ային ֆինանսական կորպոռացիան (IFC) ՙACBA Leasing՚ լիզին•ային ընկերությանը կտրամադրի 3 մլն.դոլարի վարկ: Այս մասին ԱրմԻնֆո •ործակալությանը տեղեկացրել են IFC երևանյան •րասենյակից:
Լիզին•ային ծրա•րի շրջանակներում ՙACBA Leasing՚ նախատեսում է ֆինանսավորել փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների տրանսպորտային միջոցների, արտադրական և •յուղատնտեսական սարքավորումների վարձակալումը: ՙIFC-ի` ժամանակին տրամադրած աջակցությունը կօ•նի տարբերակելու ՙACBA-լիզին•ի՚ ֆինանսավորման բազան և խորացնելու ինստիտուցիոնալ կարողությունները` հաճախորդների կարիքները բավարարելու համար՚, ասել է ՙACBA-լիզին•ի՚ •լխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը: ՙԱյն մեզ թույլ կտա նաև շարունակելու տեղական ձեռնարկություններին ֆինանսավորելու մեր քաղաքականությունը` ուղղված վարձակալությամբ նոր սարքավորումներ ձեռք բերելուն, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության առողջացմանը համաշխարհային ֆինանսական ճ•նաժամից հետո՚: 
ՙԼիզին•ը •երազանց ֆինանսական պրոդուկտ է փոքր և միջին ձեռնարկությունների համար, և IFC-ն աջակցում է լիզին•ի զար•ացմանը Հայաստանում սկսած 2002թ.: Մենք ուրախ ենք էլ ավելի զար•ացնելու մեր ներդրումային հարաբերությունները մի այնպիսի ուժեղ ընկերության հետ, ինչպիսին է ՙACBA- լիզին•ը՚,-նշել է IFC-ի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը
Նշենք, որ IFC-ն եղել է ՙACBA-լիզին•ի՚` Հայաստանում առաջին լիզին•ային ընկերության և ՙACBA կրեդիտ ա•րիկոլ՚ բանկի դուստր ընկերության հիմնադիրը և Հայաստանում լիզին•ին աջակցում է սկսած 2002 թվականից: