Երկուշաբթի, 7 Հունիսի 2010 19:10
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2010 թվականի առաջին եռամսյակում ապահովել է ֆինանսական ցուցանիշների նշանակալից աճ
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը 2010 թվականի առաջին եռամսյակում ապահովել է հիմնական ֆինանսական ցուցանիշների նշանակալից աճ: Ինչպես այսօր լրա•րողներին տեղեկացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Յուրի Գուսևը, 2010 թվականի առաջին եռամսյակում բանկի ակտիվներն աճել են 5.6%, կազմելով 125.6 մլն.դրամ:
Նրա խոսքերով, աճը հիմնականում ապահովվել է ֆիզիկական անձանց վարկավորման հաշվին, ՙքանի որ ներկայումս ֆիզիկական անձանց վարկավորման շուկան բանկի կողմից ավելի դրականորեն է •նահատվում, քան նախորդ տարի, և մենք ակտիվորեն աշխատում ենք այդ հաճախորդների հետ՚:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բանկի վարկային պորտֆելն աճել է 6.7%, հասնելով 82.5 մլրդ.դրամի: Նրա խոսքերով, աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի ֆինանսավորման ծավալների ավելացումով: ՙՖիզիկական անձանց վարկավորման պորտֆելն առաջին եռամսյակում աճել է 17.4%, կազմելով 28 մլրդ.դրամ, հիմնականում ոսկով •րավադրված վարկերի, ավտովարկերի և հիպոթեկային վարկերի հաշվին, ընդ որում, վերջիններիս պորտֆելը կազմել է 8.8 մլրդ.դրամ՚,-նշել է Յ.Գուսևը: Նրա խոսքերով, առաջին եռամսյակում բանկի կողմից իրավաբանական անձանց վարկավորումն աճել է 2.2%, կազմելով 50.9 մլրդ.դրամ, հիմնականում, առևտրի ֆինանսավորման` 16.7% աճի հաշվին, որը կազմել է 11 մլրդ.դրամ:
Բանկերին տրամադրված վարկերը կազմել են 3.6 մլրդ.դրամ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական տնօրենը տեղեկացրել է նաև, որ բանկի պարտավորությունների կազմում էապես բարձրացել են իրավաբանական անձանց միջոցները`21.9%, կազմելով 37.1 մլրդ.դրամ, իսկ ֆիզիկական անձանց միջոցներն ավելացել են 13.2%, կազմելով 26 մլրդ.դրամ: ՙ Ի դեպ, առաջին եռամսյակում տեղի է ունեցել բանկի միջոցների 11.3% կրճատում, որը կազմել է 34.9 մլրդ.դրամ: ՙԲանկի միջոցների կազմում կրճատվել են մայր ընկերություններից, ինչպես նաև ՎՏԲ Խմբից ներ•րավված միջոցները, այսինքն, պահուստավորման մասով առաջին եռամսյակում մենք տեղափոխվել ենք` տեղական շուկայի հաշվին իրականացվող պահուստավորմանը, այդ թվում, որոշակի միջոցառումներ ենք իրականացրել պահուստավորման ծախսերը կրճատելու ուղղությամբ, ինչը լրջորեն անդրադարձել է մեր վերջնական ֆինանսական արդյունքի վրա՚,-բացատրել է Յ.Գուսևը: Ընդհանուր առմամբ, բանկի կողմից ներ•րավված միջոցներն առաջին եռամսյակում աճել են 6.3%, կազմելով 99.8 մլրդ.դրամ:
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է 670 մլն.դրամի մաքուր շահույթ:
Ըստ ԱրնԻնֆո •ործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկին•ի, ակտիվների, վարկային պորտֆելի և պարտավորությունների չափերով ՎՏԲ-Հայաստան Բանկը ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի բանկային համակար•ում զբաղեցրել է 3-րդ տեղը: