Երկուշաբթի, 7 Հունիսի 2010 20:51
2010 թվականի սկզբից Հայաստանում 4 տոկոսով իջել են կորպորատիվ արտարժութային վարկերի տոկոսադրույքները
ԱրմԻնֆո. ԱՄՆ դոլարով վարկերի տոկոսադրույքները Հայաստանում իջնում են բավականին արա•: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի •լխավոր տնօրենի տեղակալ, Բանկի Տնօրինության անդամ Մհեր Գրի•որյանը, նշելով, որ առաջին եռամսյակում Հայաստանում 4% իջել են կորպորատիվ արտարժութային վարկերի տոկոսադրույքները: ՙԴա թելադրված է շուկայական պահանջարկով, որը արտարժույթով վարկերի համար ավելի ցածր տոկոսադրույքներ է թելադրում՚,-նկատել է Մ.Գրի•որյանը: Նա տեղեկացրել է, որ ներկայումս բանկն արտարժույթով կորպորատիվ վարկերն առաջարկում է 10%-ով և տոկոսադրույքի իջեցումը բավականին մեծացրել է այդ վարկերի նկատմամբ պահանջարկը, միաժամանակ նշելով, որ մարժան պահպանվում է նորմայի սահմաններում:
Նա նշել է, որ արտարժույթով վարկերի տոկոսադրույքների իջեցումը բերում է արտարժույթով ավանդների տոկոսադրույքների իջեցման: ՙՎերջերս մենք հերթական ան•ամ իջեցրեցինք արտարժույթով ավանդների տոկոսադրույքները, իսկ դրամային ավանդներով մենք վճարում ենք առատորեն: Եվ դա նույնպես տալիս է արդյունք, չէ որ ֆիզիկական անձանց •ծով դինամիկան`դա ամենալուրջ ինդիկատորն է՚,-ընդ•ծել է նա: Նրա խոսքերով, ՎՏԲ-Հայաստան Բանկում դոլարային և դրամային ավանդների միջև տարբերությունը կազմում է 6%`դրամային ավանդների օ•տին: ՙՄենք •տնում ենք, որ դա լիովին իրական մարժա է այս շուկայի համար՚,-նշել է Մ.Գրի•որյանը, չբացառելով, որ մոտ ապա•այում կդրվի նաև դրամով ավանդների տոկոսադրույքների իջեցման հարցը:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՎՏԲ-Հայաստան Բանկի պարտավորությունների մեջ իրավաբանական անձանց միջոցներն աճել են 21.9%, կազմելով 37.1 մլրդ.դրամ, իսկ ֆիզիկական անձանց միջոցները`13.2%, կազմելով 26 մլրդ.դրամ: