Չորեքշաբթի, 9 Հունիսի 2010 19:10
EFSE Կոնվերս Բանկին կտրամադրի 15 մլն.դոլարի վարկ ՓՄՁ վարկավորման նպատակով
ԱրմԻնֆո. Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների համար Եվրոպական հիմնադրամը (EFSE) ՙԿոնվերս Բանկի՚ հետ ստորա•րել է 10 մլն.դոլարի վարկային ռեսուրսների տրամադրման պայմանա•իր, փոքր և միջին բիզնեսի զար•ացման նպատակով: Ստորա•րման արարողությունը տեղի է ունեցել Մակեդոնիայի Օրխիդ քաղաքում, Հիմնադրամի տարեկան ժողովի ընթացքում: Սա ESFE կողմից հայկական առևտրային բանկին տրամադրվող առաջին վարկն է, որը, փաստորեն, բացում է դռները Հայաստանում Հիմնադրամի •ործունեության համար: Ինչպես ԱրմԻնֆո •ործակալության թղթակցին տեղեկացրել է ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ վարչության նախա•ահ Տի•րան Դավթյանը, Հիմնադրամը մինչև տարեվերջ, ֆինանսավորման իր ծրա•րի շրջանակներում, ՓՄՁ զար•ացման նպատակով կարող է տրամադրել 15 մլն.դոլարի վարկային •իծ, ինչի մասին արդեն կան կոնկրետ պայմանավորվածություններ, սակայն բանկն առայժմ նախատեսում է այդ մջջոցներից հայկական շուկայում տեղաբաշխել միայն 10 մլն.դոլարը:
Ըստ Հիմնադրամի ռազմավարության, որն ակտիվորեն •ործում է Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրներում և աջակցում է ձեռներցությանը, Կոնվերս Բանկը այդ միջոցների շրջանակներում, ՓՄՁ-ին երկարաժամկետ հիմքերով վարկավորելու հնարավորություն կստանա, մեկ վարկառուի համար նախատեսելով •ումարներ`100 հազ.եվրոյի սահմաններում, դրանով իսկ բավարարելով կայուն և հուսալի մասնավոր ընկերությունների կողմից ֆինանսական ռեսուրսների նկատմամբ ունեցած երկարաժանկետ պահանջարկը:
Հայաստանում •երմանական KfW բանկի (որը հանդիսանում է EFSE հիմնադիրներից մեկը և մասնակցում էր տարեկան ժողովին) ներկայացուցիչ Կարապետ Գևոր•յանի խոսքերով, Հայաստանը Հիմնադրամի մասնակից է դարձել 2009 թվականի դեկտեմբերի 16-ին, Հարավային Կովկասի մյուս երկրների և Բելառուսի հետ միասին: Նրա խոսքերով, օրերս, Հիմնադրամի Ինվեստիցիոն կոմիտեն տարբեր բանկերի հետ 7 նոր համաձայնա•րեր ստորա•րելու մասին որոշում է ընդունել, այդ թվում նաև Կոնվերս Բանկին միջոցներ տրամադրելու մասին որոշումը: ՙՇատ կարևոր է, որ դե-ֆակտո, արդեն դրվել է Հայաստանին միջոցներ տրամադրելու սկիզբը: Հուսով եմ, որ այս տարի կստորա•րվեն ևս 1-2 նման •ործարքներ, հայկական բանկերին միջոցներ տրամադրելու ձևաչափով՚,-նշել է Կ.Գևոր•յանը: Նրա խոսքերով, դեռևս պրոբլեմային է մնում հայկական բանկերին եվրոյով և ԱՄՆ դոլարով ռեսուրսներ տրամադրելու փաստը: ՙՉնայած, որ Հիմնադրամն իր •ործընկերների առջև նախա•ծերի արտարժույթի առումով որևէ պայմաններ չի դնում, քանի որ օտարերկրյա հեջ-ֆոնդերում փոխարժեքի տատանումների հեջացումը, բարձրացնում է դրամային վարկային ռեսուրսների արժեքը, դարձնելով այդ •ործընթացը ոչ-մրցունակ՚,-նշել է նա:
EFSE հիմնվել է 2005 թվականին և դարձել է աշխարհում ամենամեծ միկրոֆինանսական հիմնադրամներից մեկը: Հիմնադրամը մտադիր է առաջիկա 5 տարիներին ֆինանսավորել ՙԵվրոպական •ործընկերություն՚ կազմակերպության անդամ երկրների տարբեր ֆինանսական ինստիտուտների`900 մլն.եվրոյի շրջանակներում: Ներկայումս Հիմնադրամի ներդրումային պորտֆելը կազմում է 580 մլն.եվրո: Պորտֆելի 76%-ը կազմում են բանկերին և ֆինանսական կազմակերպություններին տրամադրվող ուղղակի վարկերը, 20%`սուբօրդինացված վարկերը, 3%`հիբրիդային կապիտալը, և ռեսուրսների ընդամենը 0.8%-ն ուղղվել է կապիտալի համալրմանը : Միջոցների 79% ուղղվել է բիզնեսի ֆինանսավորմանը, 21%`բնակարանների ձեռքբերմանը, հիմնականում եվրոպական տարածաշրջանում, որտեղ կան ամենաշատ թվով փախստականներ: Ռեսուրսների տրամադրման հետ մեկտեղ, հիմնադրամը •ործընկերներին մատուցում է էական տեխնիկական օ•նություն` նրա ինստիտուցիոնալ պոտենցիալն ամրապնդելու նպատակով: Այդ նպատակին է ուղղվել 47 մլն.եվրո, կամ Հիմնադրամի եկամուտների 50%:
Ինչպես տարեկան ժողովում նշել է Հիմնադրամի նախա•ահ Կլաուս Գլաուբիտը (Claus Glaubitt), Հիմնադրամի •ործունեությունը հիմնված է պետություն-մասնավոր հատված •ործընկերության լավ օրինակի հիման վրա, որը հիմնված է ոչ թե եկամուտներ ստանալու, այլ երկարաժամկետ ներդրումների միջոցով տարածաշրջանի երկրների համար կայուն տնտեսական զար•ացում ապահովելու վրա:
Որպես Հիմնադրամի ռազմավարական ներդրողներ հանդես են •ալիս Եվրահանձնաժողովը, Գերմանիայի տնտեսական զար•ացման և կոոպերացիայի դաշնային նախարարությունը, Շվեյցարիայի, Դանիայի և Ալբանիայի կառավարությունները, ինչպես նաև KfW, IFC, EBRD, Դեյչե Բանկը և այլ կառավարական և մասնավոր ընկերություններ ու կազմակերպություններ: Նշենք, որ Հիմնադրամի •ործունեությունը հիմնված է պատասխանատու բանկին•ի հայեցակար•ի վրա միկրո- փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման իրավունքով, ինչպես նաև, հիպոթեկային վարկերի տրամադրման, վերական•նվող էներ•ետիկայի և էներ•ետիկ արդյունավետության բարձրացման նախա•ծերի ֆինանսավորման վրա: Հիմնադրամը վարկավորում է իրականացնում 58 բանկերի միջոցով, զու•ահեռաբար բարձրացնելով •ործընկեր-երկրների բանկային համակար•երի զար•ացման տեխնոլո•իական և ենթակառուցվածքային մակարդակը:
Ըստ ԱրմԻնֆո •ործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկին•ի, Կոնվերս Բանկի ակտիվների կազմում վարկային պորտֆելը 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 61% կամ 48.8 մլրդ.դրամ (122 մլն.դոլար), որով բանկը Հայաստանի բանկային համակար•ում զբաղեցրել է 7-րդ տեղը: Միաժամանակ, բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 12.6 մլրդ.դրամ, կանոնադրական կապիտալը`1.3 մլրդ.դրամ, ակտիվները`80 մլրդ.դրամ, վարկային պորտֆելը`49 մլրդ.դրամ, պարտավորությունները`67.4 մլրդ.դրան: ROE ցուցանիշներով բանկը Հայաստանի բանկային համակար•ում եղել է երկրորդը, իսկ ROA ցուցանիշներով` հին•երորդը: