Չորեքշաբթի, 9 Հունիսի 2010 20:45
Հայաստանն ունի հիդրոէներ•ետիկայի զար•ացման ամենամեծ պոտենցիալը Կովկասում
ԱրմԻնֆո. Հայաստանն ունի հիդրոէներ•ետիկայի զար•ացման ամենամեծ պոտենցիալը Կովկասյան տարածաշրջանում: Այսօր լրա•րողներին նման համոզվածություն է հայտնել Միջազ•ային Ֆինանսական Կորպոռացիայի (IFC) տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեկը, իր Ջերմուկ կատարած այցի ընթացքում, որտեղ Ամերիաբանկի և IFC ֆինանսավորմամբ տեղի է ունենում ՙՋերմուկ 2՚ (ՀԷԿ) նոր փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարությունը:
Թ.Լյուբեկը հույս է հայտնել. որ IFC կողմից ցուցաբերած աջակցությունը, որը կազմում է 15 մլն.դոլար, թույլ կտա կառուցել 150 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ, ինչը թույլ կտա տարեկան կրճատել 30 հազ.տոննա ածխաթթուների արտանետումները: Նրա խոսքերով, այս ֆինանսավորումը հանդիսանում է IFC լայնածավալ ռազմավարական ծրա•րի մի մասը, կապված ջերմաստիճանի Գլոբալ բարձրացումների հետ: Ծրա•րի ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլրդ.դոլար: Հայաստանի համար, նրա կարծիքով, շատ կարևոր է ունենալ վերական•նվող էներ•ետիկայի սեփական աղբյուրները, քանի որ երկիրն այսօր ներքին պահանջարկի մի մասը բավարարում է ներմուծման հաշվին: