Հինգշաբթի, 10 Հունիսի 2010 14:47
Արդշինինվեստբանկը պահպանում է մասնավոր փոխանցումների աճի դինամիկան
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկն ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին իրականացրել է 48.5 մլն.դոլարի մասնավոր դրամական փոխանցումներ: Ինչպես ԱրմԻնֆո •ործակալության թղթակցին տեղեկացրել է Արդշինինվեստբանկի վճարահաշվարկային և ավանդային ծառայությունների զար•ացման վարչության ղեկավար Տի•րան Շահինյանը, բանկը համարյա նույն ցուցանիշներն էր •րանցել նաև անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:
Նրա խոսքերով, դա պայմանավորված է երկու հիմնական •ործոններով`համաշխարհային տնտեսության մեջ ճ•նաժամի առկայությամբ և եվրոյի փոխարժեքի անկումով: ՙՄենք •տնում ենք, որ նման իրավիճակը համաշխարհային շուկաներում կպահպանվի ամբողջ տարվա ընթացքում՚,-ընդ•ծել է Տ.Շահինյանը, ավելացնելով, որ մասնավոր տրանսֆերտների հիմնական աճը բանկում դիտվում է հունիս ամսից: Նա նաև տեղեկացրել է, որ քանակական արտահայտությամբ տրանսֆերտների քանակն աճել է 3000-ով, կազմելով 97500 փոխանցում: Շահինյանը նշել է, որ փոխանցումների ընդհանուր ծավալների 90% կազմում են դեպի Հայաստան եկող փոխանցումները, իսկ 10%` Հայաստանից դուրս •նացող փոխանցումները: Ի դեպ, այստեղ առաջատարներն են Ռուսաստանը` 65% և ԱՄՆ`15%:
Շահինյանի խոսքերով, ներկայումս բանկը բանակցում է երկու խոշոր միջազ•ային վճարային համակար•երի հետ, իսկ օրերս ՀՀ ԿԲ Արդշինինվեստբանկին թույլատրեց մասնակցել միջազ•ային Coinstar Money Transfer համակար•ին : Ներկայումս բանկն աշխատում է Contact, MoneyGram, Migom, IntelExpress, RIA, ՙԲիստրայա պոչտա՚ և այլ համակար•երի հետ: