Ուրբաթ, 11 Հունիսի 2010 16:26
Կոնվերս Բանկն իրականացնում է ՙ Թեժ ամառ՚ և ՙԲազմապատկիր ներդրումը՚ նոր ակցիաները
ԱրմԻնֆո. Կոնվերս Բանկը հունիսի 10-ից սեպտեմբերի 30-ը իրականացնում է երկու նոր`ՙԹեժ ամառ՚ և ՙԲազմապատկիր ներդրումը՚ ակցիաները:
Ինչպես ԱրմԻնֆո •ործակալությանը տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից, ՙԹեժ ամառ՚ ակցիայի շրջանակներում միջոցներն ընդունվում են ՀՀ դրամով, առնվազն 50 հազ.դրամի չափով, 12 ամսով և տարեկան 13% տոկոսադրույքով: Ավանդատուներին բացառիկ հնարավորություն կնձեռվի իրենց կողմից ներդրած •ումարի 70% չափով ստանալ վարկ, որի տոկոսադրույքը կլինի 13% •ումարած 5 տոկոսային կետ: Վարկի առավելա•ույն ժամկետը սահմանափակվում է ավանդի •ործողության ժամկետով: Ակցիայի շրջանակներում ավանդատուներին կտրամադրվի Visa Classic պլաստիկ քարտ, մեկ տարի անվճար սպասարկման հնարավորությամբ:
ՙԲազմապատկիր ներդրումը՚ ավանդի շրջանակներում ավանդներն ընդունվում են դրամով, որի նվազա•ույն չափը կազմում է 30 հազ.դրամ, ժամկետը`12-18 ամիս, տարեկան տոկոսադրույքը`12-14% : Այս ավանդը ավանդատուներին հնարավորություն է տալիս կուտակել նպատակային միջոցներ իրենց կողմից ըֆտրված ժամանակահատվածի համար: Այդ նպատակով էլ ավանդատուներին տրվում է ավանդը համալրելու ամենամսյան հնարավորություն : Ընդ որում տոկոսադրույքը հաշվարկվում է հաշվի առնելով համալրված •ումարի չափերը: