Շաբաթ, 12 Հունիսի 2010 16:24
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 17.6 մլրդ.դրամի դրամային վարկեր և 52 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո: Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (մայիսի 31- հունիսի 6-ը) տրամադրվել է 17.6 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 52 մլն.դոլարի` ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո •ործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթվա ընթացքում (հունիսի 7-11-ը) բանկերի կողմից •նվել է 63.3 մլն.դոլար` 375.58 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 55.9 մլն.դոլար` 377.70 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված •ործարքների ծավալը կազմել է 17.8 մլն. դոլար` 374.29 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները •րանցվել են` հունիսի 10-ին և 11-ին (համապատասխանաբար` 8.117 մլն.դոլար և 6.950 մլն.դոլար):
Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա հունիսի 7-11-ը բանկերի կողմից իրականացվել է 752.7 հազ.դոլարի առք և վաճառք, 376.44 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակար•ի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 830.6 մլրդ.դրամ կամ 2.1 մլրդ.դոլար, առաջին եռամսյակում աճելով 6.7%, իսկ տարվա կտրվածքով 23%: