Երկուշաբթի, 14 Հունիսի 2010 14:10
Պետգանձարանն իջեցրել է թանկարժեք մետաղների գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից 2010 թվականի հունիսի 14-20-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորնրի համար) պետական գնման և բացթողնման նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են գործակալությունից, ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 14761.21 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ իջնելով 0.01%, արծաթի գինը` 217.08 դրամ (անկումը կազմել է 1.8%), պլատինի գինը` 18324.26 դրամ (անկումը կազմել է 2.5%), պալադիումի գինը` 5295.92 դրամ (աճը կազմել է 3.8%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբի համեմատ ոսկու մեկ գրամի գինն աճել է 7.9%, արծաթի գինը` 0.5%, պլատինի գինը` 1.8% և պալադիումի գինը` 2.8%