Երկուշաբթի, 14 Հունիսի 2010 14:18
ՀՀ ԿԲ. 2010թ. ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կաճեն 10-15 տոկոսով
Արմինֆո. 2010 թվականին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կաճեն 10-15%: Նման կանխատեսում է արված ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2010 թվականի ծրագրում:
Համաձայն ծրագրի, տրանսֆերտների սպասվող աճը պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության ճշգրտված դրական կանխատեսումներով (ԱՄՀ նոր կանխատեսումներով, Ռուսաստանի տնտեսության աճը 2010 թվականին կկազմի 4%, ինչը 0.4% բարձր է նախորդ կանխատեսումների համեմատ):
Համաձայն ՀՀ ԿԲ տվյալների, 2010 թվականի առաջին եռամսյակում առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով իրականացված մասնավոր տրանսֆերտների ծավալները Հայաստանում կազմել են 102 մլրդ.դրամ կամ 255 մլն.դոլար, տարվա կտրվածքով աճելով 18%: Ընդ որում, դեպի Հայաստան փոխանցվել է 53 մլրդ.դրամ կամ 132 մլն.դոլար, 22% տարեկան աճով: Իսկ տրանսֆերտների ներհոսքը կազմել է 49 մլրդ.դրամ, ինչը 6 մլրդ.դրամով ավելի է 2009 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշից: