Երկուշաբթի, 14 Հունիսի 2010 15:41
2010 թվականին Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան աճել է 10 տոկոսով 
Արմինֆո. 2010 թվականին Հայաստանի ArCa համակարգի անդամ առևտրային բանկերի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակն աճել է 10%, կազմելով 495.7 հազ.քարտ, տարվա կտրվածքով աճելով 30%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Armenian Card ընկերությունից, միայն մայիսին բանկերի կողմից թողարկվել է 15495 քարտ, ինչը 1995 քարտով զիջում է ապրիլի ցուցանիշին:
Ընթացիկ տարվա հինգ ամիսներին քարտերի ամենամեծ աճն ապահովել են MasterCard համակարգի քարտերը`32.5%. կազմելով 79040 քարտ, կամ բոլոր քարտերի ընդհանուր թվի 16%-ը: Visa համակարգի քարտերը հունվար-մայիս ամիսներին ավելացել են 9.4%, կազմելով 122139 քարտ, իսկ տեղական ArCa համակարգի քարտերը` 5.2%, կազմելով 294478 քարտ, որոնց բաժինը քարտերի ընդհանուր կազմում կազմել է 59.4%:
Մայիս ամսին գործարքներ են իրականացվել 332 հազ.գործող քարտերով (67%):
Աղբյուրի համաձայն, հունիսի 1-ի դրությամբ Armenian Card համակարգում գործող առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերի թիվը (առանց բանկոմատների) կազմել է 2416, որտեղ 314-ը եղել են կանխիկացման կետեր: Նշված առևտրի/սպասարկման կետերում գործել են 2756 POS-թերմինալներ, որոնցից 399-ը`կանխիկացման կետերում: Միաժամանակ, POS-թերմինալների ընդհանուր քանակի մեջ ArCa քարտերը սպասարկել են 2700 POS-թերմինալներ, Visa քարտերը`1772 և MasterCard համակարգի քարտերը`2335 POS-թերմինալներ, իսկ American Express համակարգի քարտերը`310 POS-թերմինալներ: Մայիսին առևտրի.սպասարկման և կանխիկացման կետերի քանակը ապրիլի համեմատ ավելացել է 25-ով, իսկ POS-թերմինալների քանակը`34-ով: 
2010 թվականի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 630 գործող բանկոմատ, տարվա սկզբից ավելանալով 56-ով, իսկ տարվա կտրվածքով`133 բանկոմատով: