Երեքշաբթի, 15 Հունիսի 2010 11:07
ԼՂՀ վարչապետ. ԱՔՊՊԱ ներդրումը Ղարաբաղում կիրականացվի միայն փուլային եղանակով
ԱրմԻնֆո. ԼՂՀ բնակչության սցիալական վիճակը, մասնավորապես գնուղական բնակչության վիճակը, թույլ չի տալիս նրանց կանգնեցնել  լրացուցիչ ծախսերի առջև, կապված Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՔՊՊԱ) հետ: Ինչպես տեղեկացրել է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, նման հայտարարություն է արել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, հունիսի 12-ին Ստեփանակերտում կայացած`Հայաստանի ապահովագրական ընկերությունների արտագնա ֆորումի լիագումար նիստում, որը կազմակերպվել էր ՙՓրայմ Ինշուրանս Բրոքերս՚ բրոքերական ընկերության նախաձեռնությամբ և ԼՂՀ կառավարության աջակցությամբ:
ՙՆերկայումս պարտադիր ապահովագրության փորձ չունի անգամ Հայաստանը և թե ինչ շարունակություն կստանա իրավիճակը, դժվար է կանխատեսել, չնայած մի բան պարզ է, որ հասարակությունը դժվար թե ուրախությամբ ընդունի այդ նորարարությունը: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա այստեղ պարտադիր ապահովագությա ներդրումը հնարավոր է միայն փուլային ռեժիմով՚,-նշել է ԼՂՀ վարչապետ Ա, Հարությունյանը:
Նրա խոսքերով, առաջին փուլում օրենքը պարտադիր կլինի միայն նրանց հանար, որոնք ձեռք են բերում ավտոմեքենա, այնուհետև նրանց համար, ովքեր մեկնում  են Հայաստանի տարածք և վերջում`բնակչության չունևոր խավերի համար, որոնց համար 30 հազ.դրամը կարող է նշանակալից հարկ հանդիսանալ:
Իր հերթին, ՙՍիլ Ինշուրանսի՚ ներկայացուցիչ Անդրանիկ Օհանջանյանը նշել է,-ՙԳոյություն ունի սխալ կարծիք, այն մասին, որ պարտադիր ապահովագրությունը ներդրվում է ապահովագրական հատվածը զարգացնելու համար: Իրականում, պարտադիր են դառնում միայն ապահովագրության այն տեսակները, որոնք սոցիալական հարցեր են լուծում: Մասնավորապես, ԱՔՊՊԱ-ն, հանդիսանում է հասարակական ռիսկերը մեղմելու միջոցներից մեկը: Պետությունն ինքը պետք է որոշի, թե ում շահերն է պաշտպանում, վարորդների գործողություններից տուժած բնակչության, թե այն վարորդների շահերը, որոնք սեփական պատասխանատվությունը ապահովագրելու փող չունեն՚: Սակայն ԼՂՀ վարչապետն, այնուամենայնիվ, հայտարարել է, որ պարտադիր ապահովագրության ներդրումը ԼՂՀ-ում երկար ժամանակ կխլի և կարող է ընթանալ 1-5 տարի և կախված կլինի Հայաստանի արդյունքներից:
Ամփոփելով նիստի արդյունքները, ՀՀ ԿԲ ներկայացուցիչ Ահարոն Չիլլինգարյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է սակագների և պայմանների որոշակի ճկունություն: Համապատասխան Օրենքներում իրականացված փոփոխությունները թույլ են տալիս ավտոմեքենան ապահովագրել միայն շահագործման ժամանակահատվածում: ՙԱյսինքն, եթե գյուղի բնակիչը մեքենան շահագործում է սեզոնային ռեժիմով, ապա նա կարող է այն ապահովագրել միայն այդ ժամանակահատվածի համար, ինչը կթեթևացնի պոլիսի հետ կապված նրա ֆինանսական բեռնվածությունը՚,-նշել է Ա.Չիլինգարյանը, ավելացնելով, որ Հայաստանի ապահովագրողների Ասոցիացիան, անկասկած, հաշվի կառնի ԼՂՀ կառավարության բոլոր ցանկություններն ու առաջարկությունները, շուկա դուրս գալիս: