Երեքշաբթի, 15 Հունիսի 2010 17:02
Հայաստանում կոմունալ վճարների և ինտերնետ-առևտրի ծավալները մայիսին աճել են 5.3 տոկոսով
ԱրվԻնֆո. Ընթացիկ տարվա մայիս ամսին Հայաստանում կոմունալ վճարների և ինտերնետ-առևտրի ծավալները կազմել են 436.3 մլն.դրամ (28927 գործարք), ապրիլի նկատմամբ աճելով 5.3% կամ 22 մլն.դրամով (քանակի աճը կազմել է 6.7%): 2009 թվականի մայիսի համեմատ այս ցուցանիշն աճել է 33.1%:
Ինտերնետ-տրանսակցիաների ընդհանւր ծավալներում քարտից քարտ փոխանցումների բաժինը կազմել է 290 մլն.դրամ (2799 փոխանցում), ապրիլի նկատմամբ կրճատվելով 33.5 մլն.դրամով (գործարքների քանակն աճել է 226-ով):
Աղբյուրի համաձայն, Armenian Card ցանցում ArCa քարտերով անկանխիկ գործարքների ծավալները 2010 թվականի մայիսին, ապրիլի համեմատ աճել են 3.9%: