Երեքշաբթի, 15 Հունիսի 2010 17:48

Կորպորատիվ փոխառությունները Հայաստանում. լճացում ռիսկերի լույսի ներքո


ԱրմԻնֆո. Ներկայումս Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայում տիրող իրավիճակը կարելի է գնահատել որպես ստագնացիոն կամ լճացված: Այդ իրավիճակի վրա ազդող արտաքին գործոնների շարքում կարելի է նշել գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը, իսկ ներքին գործոնների շարքում` երկրի ֆինանսական իշխանությունների կողմից փոխարժեքի կարգավորման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականությունը:

Արտարժույթի ֆիքսված փոխարժեքից լողացող փոխարժեքին անցնելը, որը 2009 թվականի մարտի 3-ին բերեց դրամի կտրուկ` 20% արժեզրկման, գործնականում <քանդեց> դրամային գործիքների, առանց այն էլ տոկոսային ու արտարժութային ռիսկերի նկատմամբ զգայուն շուկան: Ազգային տարադրամը կորցրեց իր ներդրումային վաղեմի գրավչությունը, որը վերջին 5 տարիներին հիմնված էր համաշխարհային հիմնական տարադրամների նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի ուժեղացման վրա: Արդյունքում, ներդրողները, որոնք դոլարային կուտակումների փոխանակման միջոցով ներդրումներ էին կատարում դրամային ակտիվներում, հսկայական կորուստներ կրեցին, ինչի հետևանքով սկսեցին ավելի շատ զգուշություն ցուցաբերել դրամային գործիքներում կատարվող ներդրումների նկատմամբ: Ներքին ներդրողների համար նույնպես պարտատոմսերում կատարվող ներդրումները դարձան անարդյունավետ, ինչը կապված էր ալտերնատիվ գործիքների դրույքների բարձրացման հետ, առաջին հերթին, առևտրային բանկերի դրամային ավանդների, ինչպես նաև պետական պարտատոմսերի գծով: Կորպորատիվ պարտատոմսերի ավելի բարձր տոկոսադրույքները կարող էին բերել պարտավորությունների շուկայի թանկացման, միաժամանակ երկրում բարձրացնելով շուկայական ռիսկերը, ինչն էլ իր հերթին կարող էր բերել ոչ բանկային որոշ էմիտենտների տեխնիկական դեֆոլտների հավանականության, մանավանդ, որ նրանց մեծ մասը սեփական պարտատոմսերի էմիսիան դիտում էր որպես բանկային թանկ վարկերի վերաֆինանսավորման գործիք:

Մինչ կորպորատիվ պարտատոմսերի շուկան, Հայաստանում ստեղծվել ու մշակվել էր պետպարտատոմսերի շուկայի կենտրոնացված մի ենթակառույց, որն ապահովում էր դրանց էմիսիան, փոխառությունների երկրորդային առևտուրն ու մարումը: Փոխառությունների շուկայի զարգացման սկզբնական փուլում պետպարտատոմսերի շահութաբերությունը, գործնականում, համաչափ էր կորպորատիվ պարտատոմսերի շահութաբերության հետ, հետևաբար, պետպարտատոմսերը համարվում էին ավելի քիչ ռիսկային և բարձր իրացվելի: Հատկապես սա էր, որ առաջացրեց բարձր շահութաբերություն ունեցող փոխառությունների էմիսիայի անհրաժեշտությունը, որոնք ի վիճակի էին ներգրավել արդեն իսկ ներգրավված արտասահմանյան ներդրողների ուշադրությունը: Էմիտենտներին կորպորատիվ պարտատոմսեր թողարկելուն խթանող միջոցների շարքում <Կապիտալ Ասեթ Մենեջմենտ> ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսագետ Տիգրան Կարապետյանը նշում է նաև Հայաստանի Կենտրոնական բանկի քաղաքականությունը, որը 3 տարի առաջ կիրառեց մասնավոր հատվածի ձեռնարկությունների ռեյտինգավորման գործընթացը, և այդ գործիքներով ՌԵՊՈ-գործարքներին մասնակցելու պատրաստակամություն հայտնեց: Փորձագետի կարծիքով, դա, անկասկած, բարձրացրեց համապատասխան ֆինանսական կառույցների շահագրգռվածությունը: Առաջին հերթին խոսքը գնում է այն բանկերի մասին, որոնք շահագրգռված էին ակտիվ գործարքների դիվերսիֆիկացման միջոցով կորպորատիվ փոխառու պարտավորություններում ներդրումներ կատարելու մեջ: Այսպես, կորպորատիվ պարտատոմսերի հայկական շուկան իր գոյության այդքան կարճ ժամանակահատվածում (2006թ.), բավականին նեղ ու ցածր իրացվելիություն ունեցող հարթակից ընթանալով, հասավ մի համակարգի, որն ի վիճակի էր որոշակիորեն բավարարել շրջանառու կապիտալի նկատմամբ հայկական ձեռնարկությունների պահանջները:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի համար ամենաակտիվն ու, ինչ-որ առումով, <աժիոտաժայինն> էր 2008 թվականը, երբ բորսայական հարթակ դուրս եկան աննախադեպ թվով էմիտենտներ` 9 նոր թողարկողներ 12 նոր տեղաբաշխումներով: Մեկ թողարկման պարտատոմսերի (Հայռուսգազարդ) թույլատրվեցին մասնակցել բորսայական Abond կատեգորիայի շրջանառությանը, 6 թողարկումների` Bbond կատեգորիայի շրջանառությանը և մնացած 5 թողարկողներին` Nasdaq OMX Armenia հայկական բորսայի Cbond ազատ հարթակի սակարկություններին: Ընդհանուր առմամբ, 2008 թվականին 10 էմիտենտների կորպորատիվ պարտատոմսերով կատարվեց 329 գործարք` 2.245.729.672 դրամ ծավալներով: 2006 թվականի համեմատ, երբ կորպորատիվ պարտատոմսերի բորսայական առևտուրը նոր էր սկսվում և հարթակում շրջանառվում էին միայն մեկ թողարկողի պարտատոմսերը, գործարքների ծավալներն ու քանակը մեկ տարում համապատասխանաբար աճեց 4.7 և 7 անգամ: 2008 թվականի արդյունքներով, գործարքների միջին ամսական քանակը կազմեց 27, իսկ ամսական միջին ծավալը`187.1 մլն.դրամ:

2009 թվականին, նախքան դրամի մարտյան դեվալվացիան, բորսայում լիստինգի գործընթացն անցան երկու թողարկողների կորպորատիվ պարտատոմսերը` ՓԲԸ (HSBCBI) և <Կոնվերս Բանկ> ՓԲԸ (CVBKBI), իսկ դեվալվացիայից հետո շուկա դուրս եկան նաև <ԻՆԵԿՈԲԱՆԿ> ՓԲԸ (ENECBI) կորպորատիվ պարտատոմսերը, ներդրողներին զարմացնելով ոչ այնքան կորեկտ և, մեղմ ասած, շուկայում տիրող իրավիճակի նկատմամբ ոչ ադեկվատ շահութաբերությամբ` գոյություն ունեցող տարեկան 9.5%-ից էապես ցածր տոկոսադրույքով: Չնայած ֆինանսական ճգնաժամի խորացմանը և արտասահմանյան ներդրողների զանգվածային հեռանալուն, նախորդ` 2009 թվականին, 2008 թվականի համեմատ, գործարքների քանակը 2.2 անգամ ավելացավ, կազմելով 719 գործարք: Կատարված գործարքների ծավալներն աճեցին 4.7 անգամ, անցնելով 10 մլրդ.դրամի սահմանը (10.545.517.852 դրամ): 2009 թվականին գործարքների ամսական միջին քանակը կազմեց 56 գործարք, իսկ ամսական միջին ծավալը` 688.3 մլն.դրամ: Փորձագետները շուկայի նման դինամիկան բացատրում են ֆինանսական հատուկ մեխանիզմի` մարկետ-մեյքերների կիրառումով, երբ գործարքները տեղի են ունենում ներդրողների խիստ սահմանափակ շրջանակների ներսում: Ընդ որում, նման մոտեցման հիմնական նպատակը հանդիսանում է արդյունավետ ՌԵՊՈ-համաձայնագրերի ստորագրումը:

2010 թվականի հունվարին շուկա դուրս եկավ նաև <ԱՐԱՐԱՏԲԱՆԿ> ՓԲԸ երրորդ թողարկման կարպորատիվ պարտատոմսերը (ARBKB3), որոնցով մինչ օրս ոչ մի գործարք չի իրականացվել: 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին բորսայում 8 էմիտենտների կորպորատիվ պարտատոմսերով տեղի է ունեցել 85 գործարք, 1.025.985.303 դրամ ծավալով (գործարքների միջին ամսական քանակը կազմել է 21, իսկ ամսական միջին ծավալը` 256.5 մլն.դրամ): 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների ծավալը կրճատվել է մոտ 4 անգամ, իսկ գործարքների քանակը` 3.7 անգամ:

ՀՀ դրամի մարտյան դեվալվացիան չէր կարող չանդրադառնալ նաև կորպորատիվ պարտատոմսերի շահութաբերության վրա: Այսպես, 2009 թվականի արդյունքներով կորպորատիվ պարտատոմսերի միջին կշռված շահութաբերությունը 2008 թվականի համեմատ բարձրացավ 1.6 տոկոսային կետով, կազմելով 11.8% (2008 թվականի 10.2% համեմատ): Ընդ որում, միջին կշռված առավելագույն շահութաբերությունը 2009 թվականի արդյունքներով հասավ 13.8%, 2008 թվականի 11.4%-ի համեմատ, իսկ նվազագույն շահութաբերությունը`11.1%, 2008 թվականի 9.6%-ի համեմատ: Առանձին էմիտենտների, մասնավորապես, <Վալլետտա> և <Արմենիան Քափր Փրոգրամ> ընկերությունների երրորդ թողարկման պարտատոմսերով, մարտյան դեվալվացիայից հետո միջին կշռված շահութաբերությունն անցավ համապատասխանաբար` տարեկան 17% և 18%ի սահմանից, այն ժամանակ, երբ 2008 թվականին այս երկու ընկերությունների պարտատոմսերի շահութաբերությունը չէր անցնում 11%-ից: 2010 թվականի արդյունքներով, <Վալլետտա> ընկերության պարտատոմսերի շահութաբերությունը կազմել է 12.3%, իսկ <Արմենիան Քափր Փրոգրամ> ընկերության պարտատոմսերով գործարքներ 2010 թվականին չեն կատարվել:

Բորսայում շրջանառվող պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը, 2010 թվականի հաշվարկներով կազմել է 10.9%` առավելագույնը` 11.3%, իսկ նվազագույնը` 10.6%, այն ժամանակ, երբ ներդրումային, այլընտրանքային գործիքներով շահութաբերությունը, մասնավորապես տարեկան պետպարտատոմսերով, 2010 թվականի մայիսի 20 դրությամբ կազմել էր 14.3%, իսկ բանկային ավանդներով` 13%:

Nasdaq OMX Armenia տվյալներով, ներկայումս բորսայում շրջանառվում են 7 էմիտենտների (7 թողարկողների) պարտատոմսեր` <Հայռուսգազարդ> ՓԲԸ (HRGAB2), <Արարատբանկ> ՓԲԸ (ARBKB3), <Կոնվերս Բանկ> ՓԲԸ (CVBKB1), <Էլիտ Գրուպ> ՓԲԸ (ELTGB2), <Շեն Կոնցեռն> ՓԲԸ (SHNCB4), <Վալլետտա> ԲԲԸ (VALTB3),<Իմեքս Գրուպ> ԲԲԸ (EMXGB1).

Հայաստանի կապիտալի շուկան, այդ թվում նաև կորպորատիվ պարտատոմսերի հատվածն արգելակող գլխավոր պրոբլեմը, փորձագետնրի միահամուռ կարծիքով, հանդիսանում է դրամական երկարաժամկետ ռեսուրսների բացակայությունը երկրում: Դրանց ստեղծումը կապվում է Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՔՊՊԱ) նեդրման և Կենսաթոշակային ռեֆորմի իրականացման հետ: Դրանից հետո, որդեն 2013-2014 թվականներին Հայաստանի կապիտալի շուկան նորմալ գործելու հնարավորություն կստանա: Փորձագետները գտնում են, որ ընթացիկ` 2010 թվականին նոր էմիտենտների կողմից հրապարակային տեղաբաշխումների սպասելն անիմաստ է, սակայն դրա հետ մեկտեղ, նրանք չեն բացառում կորպորատիվ պարտատոմսերի փակ տեղաբաշխման հնարավորությունը, որը նախատեսված է կլինի սահմանափակ քանակով գնորդների համար` համաձայն փոխադարձ պայմանավորվածության:

Հայաստանի արժեթղթերի շուկայի զարգացման համար անհրաժեշտ է 3-5 տարի, գտնում է Արմսվիսբանկի ներդրումային դեպարտամենտի ղեկավար Կարեն Տուրյանը: Նա գտնում է, որ կապիտալի շուկան կսկսի զարգանալ այն ժամանակ, երբ որ հայտնվի դրամային առաջարկների ավելցուկ: Դրա համար, առաջին հերթին պետք է վերականգնվի պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը, տոկոսադրույքների համապատասխան իջեցմանը զուգընթաց: Միայն դրանից հետո կարելի է խոսել կորպորատիվ փոխառության պարտավորությունների շուկայի վերականգնման հնարավորության մասին:

Բոլորովին վերջերս, Հայաստանի պարտատոմսերի շուկայի փորձագետների շրջանում բուռն վիճաբանություններ էին ընթանւմ Ռեգուլյատորի կողմից այն Օրենքի ընդունման հնարավորության մասին, որը թույլ կտար իրականացնել կորպորատիվ պարտատոմսերի արտարժույթով թողարկում, ինչը հնարավորությոն կտար վերականգնել դեպի երկրի պարտավորությունների գործիքներ արտասահմանյան կապիտալի հոսքը: Որոշ փորձագետներ, որոնք, չնայած, վերջին հաշվով, այդ օրենքի կողմնակիցներից են, սակայն գտնում են, որ այդ օրենքի ընդունումն արդեն ուշացել է և այժմ այն արդիական չէ, նշելով, որ արտարժույթով էմիսիաների անհրաժեշտությունը գոյություն ուներ մարտյան կտրուկ դեվալվացիայից հետ, երբ դրամային ավանդների տեսակարար կշիռն սկսեց էապես պակասել, արտարժութային ավանդների աճին զուգահեռ: Այսօր, նրանց կարծիքով, այդ օրենքի ընդունումով, հայ էմիտենտները կբախվեն արտարժութային լուրջ ռիսկերի հետ: Այդ առիթով, արտարժութային պարտատոմսերի էմիսիա իրականացնել ցանկացող ընկերությունների թիվն անհրաժեշտ է սահմանափակել: Մասնավորապես, էմիտենտների ցանկում պետք է ընդգրկվեն միայն արտահանող ընկերությունները, ինչպես նաև ֆինանսական հատվածի ներկայացուցիչները:

Կա նաև փորձագետների մի այլ բանակ, որը համոզված է, որ ՀՀ Կենտրոնական բանկը չի նախաձեռնի արտարժույթով արտահայտված կորպորատիվ պարտատոմսերի էմիսիա թույլատրող օրենքի ընդունում: Չէ որ Կենտրոնական բանկի քաղաքականությունն ուղղված է դրամի շրջանառության քաջալերմանը, ինչին հակասում է արտարժույթով պարտատոմսերի էմիսիան, որը հայրենական տնտեսության մեջ կստեղծի դոլարիզացիայի մակարդակի աճ:

Այսօր ֆինանսաբանկային համակարգի շատ ներկայացուցիչներ առաջարկում են կատարել որոշակի օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես, արտարժույթով պարտատոմսերի էմիսիան թույլ տալ բացառապես ոչ ռեզիդենտների համար, ստեղծելով երկու բորսայական հարթակներ, մեկը դրամային պարտատոմսերի, իսկ մյուսը` արտարժույթով պարտատոմսերի համար, որը նախատեսված կլինի ոչ ռեզիդենտների համար: Այս առաջարկությունն այսօր ներկայացված է և քննարկվում է Կենտրոնական բանկի կողմից: Սակայն, Ռեգուլյատորի խիստ միջոցառումների լույսի ներքո, որոնք ուղղված են տնտեսության դեդոլարիզացիային և արտարժութային բաղադրիչի աճի սահմանափակմանը, առևտրային բանկերի պասիվ-ակտիվ գործարքներում աճող ինֆլյացիոն ճնշումների լույսի ներքո նման օրենքի ընդունմանը սպասելն անիմաստ է: Ամենայն հավանականությամբ, Հայաստանում կորպորատիվ պարտավորութույնների գործիքների շուկայում տիրող նման դանդաղկոտ իրավիճակն առաջիկա 2-3 տարիներին ուրիշ այլընտրանք չի ունենա, և նրա վերակենդանացման հնարավորութունը կախված կլինի ոչ միայն երկրում տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարումից, կամ էլ տնտեսության ողջ կառուցվածքի հետճգնաժամային բարեփախումներից, այլ նաև ողջ ֆինանսական ենթակառուցվածքի ռեֆորմներից:

ԱրմԻնֆո. Հատուկ ԱՊՀ և Բալթիայի երկրների Պարտավորությունների Կոնֆերանսին նվիրված Cbond-ի համար

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
29.12.2025
RUB4.910.01
USD381.46-0.01
EUR448.71-0.43
GBP514.860.30
CAD278.58-0.23
JPY24.400.01
CNY54.450.01
CHF482.74-0.38