Հինգշաբթի, 17 Հունիսի 2010 13:09
Հայաստանի վարկային կազմակերպությունները կրկնապատկել են վարկային պորտֆելը
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից իրականացված վարկավորման ծավալները 2010 թվականի հունվար-մայիս ամիսներին, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են ավելի քան 2 անգամ, իսկ մայիսին, ապրիլի համեմատ` 27%, կազմելով 15 մլրդ.դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ACRA Ազգային վարկային բյուրոյից, տրամադրվախ վարկերի ընդհանուր ծավալների մեջ 77% կամ 11.6 մլրդ.դրամ են կազմել ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը, 76% տարեկան աճով: Իսկ իրավաբանական անձանց վարկավորման ծավալները, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 88%, կազմելով 3.5 մլրդ.դրամ:
Նշանակալից աճ է արձանագրվել նաև քանակական առումով: Այսպես, ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվել է 27217 վարկ, 68.3% տարեկան աճով, իսկ մայիսին աճը կազմել է 27%: Մասնավորապես, 5 ամիսների ընթացքում ֆիզիկական անձանց տրամադրվել է 26966 վարկ, իսկ իրավաբանական անձանց` 251 վարկ:
2010 թվականի մայիսի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյի տրամադրության տակ գտնվել են տեղեկություններ` 3 մլն. մարված և 618 հազար ընթացիկ վարկերի, ինչպես նաև 951.4 հազ.վարկային պատմությունների մասին, որտեղ`18.9 հազ. իրավաբանական անձանց և 932.5 հազ. ֆիզիկական անձանց վարկային պատմությունների մասին:
Նշենք, որ 2010 թվականի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործել են 28 վարկային կազմակերպություններ, որոնցից 4-ի լիզինգային և 23-ը` ունիվերսալ վարկային կազմակերպություններ, իսկ 1-ը` վարկային միություն