Հինգշաբթի, 17 Հունիսի 2010 14:08
Հայաստանի առևտրային բանկերը 81.4% ավելացրել են վարկավորման ծավալները
Արմինֆո. 2010 թվականին հունվար-մայիս ամիսներին Հայաստանի առևտրային բանկերի կողմից իրականացված վարկավորման ծավալները 2009 թվականի նւյն ժամանակահատվածի համեմատ աճել են 81.4%, իսկ մայիսին, ապրիլի համեմատ`27%, կազմելով 282 մլրդ.դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ACRA Ազգային վարկային բյուրոյից, տրամադրված վարկերի պորտֆելում 176 մլրդ.դրամ կամ 62.4% կազմել են իրավաբանական անձանց տրամադրված վարկերը, 87.5% տարեկան աճով: Իսկ ֆիզիկական անձամց տրամադրված վարկերի ծավալները կազմել են 106 մլրդ.դրամ, 72% տարեկան աճով:
Միաժամանակ, առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի քանակը մայիսին, ապրիլի համեմատ աճել է 25%, իսկ հունվար-մայիս ամիսներին տարվա կտրվածքով`34%, կազմելով 294763 վարկ, որտեղ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 290271 վարկ: 2010 թվականի հունիսի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյի տրամադրության տակ գտնվել են տեղեկություններ 3 մլն. մարված և 618 հազար ընթացիկ վարկերի մասին, ինչպես նաև 951.4 հազ. վարկային պատմությունների մասին (որից`18.9 հազ.-իրավաբանական անձանց և 932.5 հազ.-ֆիզիկական անձանց վարկային պատմությունների մասին):
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են 22 առևտրային բանկեր: