Հինգշաբթի, 17 Հունիսի 2010 18:14

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կմասնակցի Ռուսաստանի բանկի 150-ամյակին նվիրված միջոցառումներին


ԱրմԻնֆո. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 17-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի Ռուսաստանի բանկի 150-ամյակին նվիրված միջոցառումներին և ՙԿենտրոնական բանկերը և համաշխարհային տնտեսության զարգացումը. նոր մարտահրավերներ և հայացք դեպի ապագան՚ թեմայով կազմակերպվելիք միջազգային համաժողովին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, միջոցառմանը կմասնակցեն 30 երկրների Կենտրոնական բանկերի ղեկավարներ:
Զեկույցներով հանդես կգան Ռուսաստանի բանկի նախագահ Սերգեյ Իգնատևը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն, Անգլիայի բանկի կառավարիչ Մերվին Քինգը, Ֆինլանդիայի բանկի կառավարիչ Էրկի Լիիկանենը, ԱՄՀ-ի տնօրեն-կառավարչի առաջին տեղակալ Ջոն Լիպսկին, Միջազգային հաշվարկների բանկի գլխավոր կառավարչի առաջին տեղակալ Էրվե Հանունը: