Երեքշաբթի, 15 Հունիսի 2010 10:53
ProCredit Bank 400 մլն.դրամով ավելացնում է կապիտալը, հասցնելով 6.490 մլրդ.դրամի
ԱրմԻնֆո. Հայկական ProCredit Bank-ը 400 մլն.դրամով ավելացնում է կապիտալը, որի շնորհիվ այն կկազմի 6.490 մլրդ.դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է ProCredit Bank-ի մամուլի ծառայության ղեկավար Մարիամ Համբարձումյանը, կապիտալի ավելացմանը մասնակցել են բանկի միայն երկու բաժնետերերը` ProCredit Holding AG ընկերությունը`333 մլն.դրամ, 133 բաժնետոմս և EBRD`67 մլն.դրամ, 67 բաժնետոմս:
Յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 1 մլն.դրամ, որի արդյունքում, բաժնետերերի փայաբաժինները տեղաբաշխվել են հետևյալ կերպ` ProCredit Holding AG` 68.46%, EBRD`16.67% և գերմանական KfW բանկ`14.87%:
Փոփոխությունները ներկայացված են ՀՀ ԿԲ հաստատմանը: