Ուրբաթ, 18 Հունիսի 2010 16:00
ՀՀ ԿԲ հաստատել և գրանցել է Ամերիաբանկի և Կասկադ բանկի միացման պայմանագիրը
ԱրմԻնֆո. ՀՀ ԿԲ հաստատել և գրանցել է Ամերիաբանկի և Կասկադ բանկի միացման պայմանագիրը: Ինչպես այսօր ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, գործարքի գրանցման վերաբերյալ որոշումն ընդունվել է Կենտրոնական բանկի կողմից, հունիսի 16-ին:
Աղբյուրի համաձայն, Միացման արդյունքում Ամերիաբանկ ՓԲԸ-ն կպահպանի իր գործունեությունը նաև որպես Կասկադ Բանկ ՓԲԸ-ի իրավահաջորդ, որը կապահովի հաճախորդների սպասարկման առավել ընդարձակ, ապահովված, որակյալ, երաշխավորված ծառայություններով հանդես գալու հնարավորություն` կատարյալ ու անկողմնակալ բանկային ծառայություններ մատուցելու համար: