Ուրբաթ, 18 Հունիսի 2010 16:52

Տուրիստական ապահովագրութւյուն – պատրա՞նք, թե փրկության օղակ


ԱրմԻնֆո. Արձակուրդային սեզոնն սկսկվել է և մեզանից շատերը պատրաստվում են երկար սպասված հանգստին արտասահմանում: Նույնիսկ եթե խոսքը գնում է դեպի Դուբայ, Եգիպտոս, Թուրքիա, կամ թեկուզ Վրաստան կարճատեև ճանապարհորդության մասին, և մենք աշխատում ենք պատրաստվել այնպես, որպեսզի զերծ մնանք ցանկացած անախորժություններից: Սակայն, առողջության հետ կապված պրոբլեմների տեսքով անախորժությունները, իրերի կորուստը, չվերթերի տեղափոխությունը և այլն, այնուամենայնիվ, պատահում են:

Թվում է, թե այս ամենի համար կա պարզ լուծում` տուրիստների ապահովագրությունը, որը հյուպատոսական ծառայությունների <թեթև ձեռքով>, իրականում, դարձել է պարտադիր` բազմաթիվ երկրներ մոտքի թույլտըվություն ստանալու համար: Սակայն <տուրիստների ապահովագրությունը> արտասահմանյան ուղևորության ընթացքում, որպես կանոն, նախատեսում է միայն բժշկական կամ բժշկա-տրանսպորտային ծախսերի ծածկումը, այն էլ վերապահումների մի հսկայական ցուցակով, և ոչ թե տուրիստական բոլոր հավանական ռիսկերը: Սույն պրակտիկան ընդունված է բոլոր ապահովագրական ընկերություններում, այդ թվում նաև հայկական, սակայն ի տարբերություն մեր ապահովագրողների, արտասահմանցի կոլեգաներն առաջարկում են ապահովագրական ծառայությունների ավելի լայն ընտրանի, բազմազան ռիսկերի հետ միասին:

Ընտրելու իրավունքը կա, սակայն ընտրելու բան չկա

Ինչպես ցույց տվեցին մեր հարցումները, համարյա բոլոր ապահովագրական ընկերություններն էլ իրականացնում են տուրիստական ապահովագրության ստանդարտ ծրագրեր, ծածկելով բժշկական, բժշկա-տրանսպորտային, ինչպես նաև ետմահու հայրենադարձության և օգնություն մատուցող Սերվիս Կենտրոնի ծախսերը:

Տուրիստների աճող պահանջարկը հաշվի են առել <ԻՆԳՈ Արմենիա> ապահովագրական ընկերությունում, որտեղ մշակել են տուրիստների ապահովագրության հետևյալ ծրագրերը` «ECONOM», «STANDARD», «STANDARD+SPORT» և «BUSINESS»: Ընդ որում, ռիսկերի ստանդարտ ցանկն այստեղ ներկայացված է ECONOM ծրագրով: STANDART ծրագրում թվարկված ռիսկերի վրա ավելանում են տրանսպորտային և իրավաբանական խորհրդատվությունների կազմակերպման հետ կապված ծախսերը: Ակտիվ հանգստի սիրահարների համար (դայվինգ, դահուկներ և այլն) գործում է «STANDARD», «STANDARD+SPORT» ծրագիրը, կապված է սիրողական սպորտով զբաղվելիս առողջության հետ առաջացած պրոբլեմների հետ: Իսկ այնպիսի ռիսկերի ապահովագրությունը, ինչպիսին իրերի կորուստն է և տուրիստի քաղաքացիական պատասխանատվությունը, ընկերությունն իրականացնում է «BUSINESS» ծրագրով: Ապահովագրական պոլիսի օրական միջին արժեքը, ստանդարտ ծրագրով, կազմում է 500 դրամ, սպորտային ծրագրով` 1000 դրամ, իսկ բիզնես ծրագրով` 1500 դրամ, ընդ որում, ապահովագրական գումարը տատանվում է 15 հազ. դոլարից մինչև 50 հազ. եվրո սահմաններում, ըստ սահմանված միջազգային կանոնների:

Տեղին է նշել, որ պոլիսի արժեքը կախված է թվարկված ռիսկերից, և, թվում է, թե ինչքան շատ են ապահովագրության պայմանագրով սահմանված ռիսկերը, այնքան բարձր է ապահովագրության գինը: Սակայն, տարբեր ապահովագրողների մոտ այս նույն ապահովագրական պրոդուկտի գները կարող են տարբերվել` ավելի քան քառակի անգամ: Ինչպես գտնում են շուկայի փորձագետները, ցածր սակագներից հարկավոր է զգուշանալ, քանի որ դա նշանակում է, որ ընկերությունն ի սկզբանե չի պատրաստվում հատուցել, այսինքն, ապահովագրության պայմանագրով (որն իրենից ներկայացնում է ավելի քան 40 էջից կազմված, մանր տպված ու, բնական է, անընթեռնելի մի փաստաթուղթ) այնքան վերապահումներ են նախատեսվում, որ ընկերությունն իր գործողություններում իրավաբանորեն դառնում է, գործնականում, անխոցելի: <ԻՆԳՈ Արմենիա> ընկերության փորձագետ Խաչիկ Սահակյանի կարծիքով, ապահովագրական ընկերություններն արդեն սկսել են վերանայել Պոլիսով սահմանված պարտավորությունների նկատմամբ իրենց վերաբերմունքը, քանի որ գիտակցել են, որ դժգոհ հաճախորդը դա բացասական գովազդի աղբյուր է ընկերության համար, ընդ որում, բավական ակտիվ աղբյուր, որը բերում է հաճախորդների կորստի: Ապահովագրողները ստիպված էին <ձգվել> նաև տուրիստական օպերատորների ընտրության հետևանքով, քանի որ նրանք են ապահովում տուրիստական Պոլիսների վաճառքի 80%-ը: <Ապահովագրական պոլիսները հաճախ տուրիստներին են առաջարկվում հատկապես տուրիստական ընկերությունների կողմից, և հաճախորդի ու ապահովագրողի միջև առաջ եկած պրոբլեմների դեպքում, մանավանդ, երբ այն սկսում է դառնալ ավանդույթ, տուր-օպերատորները նախաձեռնում են տարբեր միջոցներ, կրճատելով իրենց գործընկեր-ապահովագրական ընկերությունների ցանկը, և աշխատում են գործ ունենալ միայն նրանց հետ, որոնք իրենց դրսևորել են որպես հուսալի և իր պարտավորությունները կատարող ապահովագրող>,-պարզաբանում է Սահակյանը:

Հետաքրքրական է, որ ապահովագրողի ծառայությունների որակի ու <բարի մտադրությունների> լրջության մասին է խոսում նաև Պոլիսի տեսքը: Ինչպես նշում են փորձագետները, Պոլիսը լրացման համար պետք է լինի պարզ, առավելագույնս արտահայտելով այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են` ապահովագրության ժամկետները, ուղևորության աշխարհագրությունը և այլն: Ի դեպ, որոշ ապահովագրողներ աշխատում են անորոշություն մտցնել այնպիսի պարզ տեղեկություններ գրանցելիս, ինչպիսին, օրինակ, ապահովագրության ժամկետն է: Տեղին է նշել, որ Պոլիսը կարելի է ձեռք բերել ինչպես միանվագ` այսինքն մեկ ուղևորության համար, այնպես էլ բազմանվագ` որոշակի ժամանակում մի քանի ուղևորություն կատարելու համար: Հայաստանյան ապահովագրողներն ավելի շատ խորանում են հատկապես երկրորդ տարբերակում, երբ, օրինակ, տուրիստին թույլատրվում է Պոլիսում գրանցել անսահմանափակ` մարտից մինչև նոյեմբեր, ժամկետ, ինչը կազմում է 9 ամիս կամ 275 օր: Այսինքն, թվում է, թե Պոլիսը նշված ողջ ժամանակահատվածում գործում է, բացառությամբ այն օրերի, երբ ապահովագրվածը գտնվել է Հայրենիքում: Սակայն ապահովագրողները բազմանվագ տուրիստական ապահովագրության ժամկետը սահմանափակում են` ընդամենը 3 ամսով (90 օր), ինչի մասին նշված է պայմանագրի անընթեռնելի և փոքրատառ տեքստում: Մեր հարցումները հաստատեցին այս տեղեկությունը և ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետների վերաբերյալ հարցին, ապահովագրական ընկերությունների մենեջերները, որոշակի տատանումներից հետո, ստիպված էին տեղեկացնել այդ սահմանափակումների մասին:

Տուրիստներին մենք խորհուրդ կտայինք ճշտել նաև Պոլիսի գործողության վայրը, քանի որ որոշ ընկերությունների մոտ ապահովագրության պայմանագրի գործողության վայր է հանդիսանում ուղևորության վերջնական երկիրը, իսկ միջանցիկ երկրներում գոյություն ունեցող ռիսկերը չեն ընդգրկվում:

Եթե դա երկար սպասված ուղևորություն է և դրա համար երկար ժամանակ փող է կուտակվել, պետք է հետաքրքրվել նաև երկրից ելքի ռիսկից, ինչը լայն տարածում ունի համաշխարհային պրակտիկայում: Տուրիստական ապահովագրության այս տեսակն ընդգրկում է ուղևորության ընթացքում տեղի ունենալիք բոլոր ռիսկերի ցանկը, մասնավորապես` գույքին պատճառված վնասները կամ դրա կորուստը, շտապ կարգով բանակ զորակոչվելը կամ դատավարությանը ստիպված մասնակցել, որի հետևանքով ապահովագրողն ստիպված է լինում հետաձգել իր ուղևորությունը, ինչպես նաև ապահովագրված անձի կամ նրա ընտանիքի անդամների, մոտիկ բարեկամների կամ նրա հետ միասին ուղևորության պատրաստվող անձանց մահը կամ առողջության վատթարացումը: Դժվար է հավատալ, որ դեռ կես տարի առաջ Հայաստանում նման ապահովագրական ծառայություներ չէին մատուցվում: Չնայած, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նման ռիսկերը բավականին ակտուալ են նաև մեզ համար:

Ինչ վերաբերում է տոմսերին, ապա ավիաընկերությունները, որպես կանոն, դրանք փոխանակում են կամ էլ վերադարձնում դրանց արժեքը, եթե ուղևորությունը տեղի չի ունեցել չվերթը հետաձգելու պատճառով: Իսկ ի՞նչ անել արդեն գնված տուրիստական ուղեգրի կամ հյուրանոցում արդեն ամրագրված տեղերի ու այլ ծախսերի հետ:

Պարզվում է, որ չնայած գործնական լինելով հանդերձ, բնակչությունն իր ֆինանսական ռիսկերն ապահովագրել դեռ չի սովորել: <Այո, մինչև իսլանդական հրաբխի հետ կապված չվերթների հետաձգումը, երկրից ելքի ռիսկերը տուրիստների կողմից գործնականում դեռ պահանջարկ չունեին>,-պատմում են <ԻՆԳՈ Արենիա> ապահովագրական ընկերությունում, տեղական միակ ապահովագրական ընկերությունում, որը մատուցում է նման ծառայություններ: Ընդ որում, ընկերության փորձագետը տեղեկացրել է, որ երկրից ելքի ռիսկի աճի հետ մեկտեղ այդ պրոդուկտի սակագները բարձրացան և ներկայումս կազմում են ապահովագրական գումարի 4%: Այսինքն, 3000 եվրո միագումար բոլոր ծախսերի դեպքում ապահովագրության արժեքը կկազմի 120 եվրո: Տեղին է նշել, որ սեփական անդորրը պահպանելու համար դա այնքան էլ մեծ գին չէ, չէ՞ որ ապահովագրության դեպքում ընկերությունը փոխհատուցում է կրած բոլոր ծախսերը, իսկ ստացված միջոցներով կարելի է հանգիստը կազմակերպել կրկին, երկրից ելքի կամ մեկնելու պատճառները վերանալուց հետո:

Ինչ պետք է իմանալ ապահովագրական պատահարի դեպքում

Եթե ուղևորության ընթացքում առաջացել են պրոբլեմներ (օրինակ, առողջության հետ կապված պրոբլեմներ) և դրանք գտնվում են ապահովագրական ծածկույթում, ապա հարկավոր է զանգահարել Պոլիսում նշված հեռախոսահամարով, հետագա հրահանգներ ստանալու համար: Եթե ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել կապվել ապահովագրական ընկերության հետ, ապա հարկավոր է պահպանել իրականացված ծախսերի դրամարկղային բոլոր կտրոնները, որոնցով հետագայում ընկերությունը կփոխհատուցի կրած վնասները: Ընկերությունները, սովորաբար, հետագայում կտրոններով փոխհատուցումներ իրականացնելիս պրոբլեմներ չեն ստեղծում, սակայն, ինչպես նշեցին <ԻՆԳՈ Արմենիա> ընկերությունում, ավելի խորությոամբ են ուսումնասիրվում որոշ երկրներում ձեռք բերված կտրոնները: <Մեր հայրենակիցները հմտացել են անգամ բժշկական ծառայությունների մատուցման դրամարկղային կտրոններ են գնելու մեջ, որոնք ազատ վաճառվում են Թուրքիայում, հետևաբար, որևէ երկրի տարածքում պրոբլեմների առաջացման մասին ապահովագրողին տեղյակ պահելը հանդիսանում է մեր ընկերության պարտադիր պայմաններից մեկը>:

Ո՞ւմ է օգնել տուրիստների ապահովագրությունը կամ` իրավիճակը թվերով

2010 թվականի հունվար-մարտ ամիսներին տուրիստների ապահովագրության պայմանագրերով տեղի ունեցած 92 ապահովագրական պատահարներով հատուցման ծավալները գերազանցել են 10 մլն.դրամը: Ընդ որում, տուրիստների ապահովագրության հատվածում գործող 8 ընկերությունները կնքել են 6270 ապահովագրության պայմանագրեր, որոնց ընդհանուր ապահովագրական գումարը կազմել է 181 մլրդ.դրամ, իսկ պրեմիաների ընդհանուր գումարը` 50 մլն.դրամ:

Հետաքրքրական է, որ փորձագետները միահամուռ կերպով գտնում են, որ հատուցումների ծավալները կարող էին լինել ավելին, եթե տուրիստները վստահությամբ վերաբերվեին ապահովագրական ընկերություններին և ապահովագրական պատահարը վրա հասնելիս մի փոքր ժամանակ ծախսեին համապատասխան փաստաթղթերի ու դրամարկղային կտրոնների հավաքման վրա: Չնայած, տուրիստների դիմումների աճի դինամիկան վկայում է այն մասին, որ ապահովագրական պրոդուկտների նկատմամբ սպառողների վստահությունն այնուամենայնիվ, աճում է:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
18.12.2025
RUB4.770.02
USD381.50-0.07
EUR447.27-0.16
GBP509.420.60
CAD276.890.03
JPY24.48-0.06
CNY54.180.01
CHF479.870.81