Երեքշաբթի, 22 Հունիսի 2010 14:58
Հայաստանի տնտեսության վարկավորման ծավալները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 5.9 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի տնտեսության վարկավորման ծավալները 2010 թվականի առաջին եռամսյակում աճել են 5.9%, իսկ տարվա կտրվածքով` 14.3%:
Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի 2010 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության մեջ:
Ընդ որում, դոլարային վարկավորման ծավալներն առաջին եռամսյակում աճել են 8.6%, իսկ տարվա կտրվածքով`24.8%: Միաժամանակ, դրամային վարկավորման ծավալներն առաջին եռամսյակում աճել են 2.9%, իսկ տարվա կտրվածքով`4.9%: Ընդհանուր վարկային պորտֆելում դրամային և արտարժութային վարկերի հարաբերությունը մարտին կազմել է 48/52, 2009 թվականի ավարտին 49/51 և 2009 մարտին 52/48 համեմատ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, տնտեսության մեջ դոլարիզացիայի մակարդակը կազմել է 50.6%, 13%-ով գերազանցլով նախորդ եռամսյակի ցուցանիշը, և 15.3%-ով`նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ըստ ՀՀ ԿԲ հաշվետվության, ֆինանսական միջնորդությունը բնութագրող`տնտեսության մոնետարիզացիայի և դրամիզացիայի ինդիկատորները 2010 թվականի առաջին եռամսյակում համապատասխանաբար կազմել են 25% և 12.9%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 38.3% և 12.7%: