Երեքշաբթի, 22 Հունիսի 2010 17:48
Visa Int. հուլիսին կքննարկի Հայէկոնոմբանկի հետ համագործակցության հարցը
ԱրմԻնֆո. Հայէկոնոմբանկը մտադիր է դառնալ Visa International միջազգային վճարային համակարգի սկզբունքային անդամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայէկոնոմբանկի պլաստիկ քարտերի դեպարտամենտի ղեկավար Վարդան Եղիազարյանը, բանկն արդեն Visa համակարգին է ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որը հուլիսի կեսերին տեղի ունենալիք առաջիկա նիստում կքննարկի Հայէկոնոմբանկի հետ համագործակցության հարցը:
Վ.Եղիազարյանը տեղեկացրել է, որ բանկի հետ համագործակցության հաստատումից հետո Հայէկոնոմբանկը մինչև տարեվերջ ձեռնամուխ կլինի Visa պլաստիկ քարտերի թողարկմանը: ՙՄենք պլանավորում ենք թողարկել բոլոր տիպերի Visa քարտեր`Gold, Standard և Electron՚,-նշել է նա: Միաժամանակ նա նշել է նաև, որ ներկաայումս MasterCard համակարգի պլաստիկ քարտերն իրենց կողմից բացառապես թողարկվում են չիպերով:
Պատասխանելով այն հարցին, որ Հայաստանում MasterCard քարտերն իրենց թողարկման տեմպերով սկսել են անցնել Visa համակարգի քարտերից, Վ.Եղիազարյանը նշել է երկու գործոններ: ՙՄաթեմատիկական տեսանկյունից Հայաստանում Visa համակարգի քարտերը կրկնակի անգամ գերազանցում են MasterCard համակարգի քարտերին, հետևաբար, MasterCard քարտերի բացարձակ ցուցանիշի որոշակի աճը տոկոսային հարաբերությամբ կարող է և ավելի է, քան Visa քարտերինը, որոնք կայուն ձևով ավելանում են՚,-նշել է նա: Բացի այդ, նրա խոսքերով, MasterCard-ը վերջերս սկսել է ակտիվություն ցուցաբերել Հայաստանում առևտրի կետերում իրականացվող ակցիաների ժամանակ, մասնավորապես, համակարգի ղեկավարությունն այդ ուղղությամբ վերջերս ներդրել է 20 հազ,եվրո: Armenian Card-ի տվյալներով, ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ArCa համակարգի անդամ բանկերի կողմից թողարկված քարտերի մեջ ամենամեծ աճը գրանցվել է MasterCard համակարգի քարտերով`32.5%, կազմելով 79.40 քարտ: Visa համակարգի քարտերի քանակը նույն ժամանակահատվածում աճել է 9.4%, հասնելով 122139 քարտի: