Չորեքշաբթի, 23 Հունիսի 2010 10:44
ՀՀ ԿԲ վերանայել է 7 ընկերությունների ռեյտինգները
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է 7 ընկերությունների ռեյտինգները և դադարեցրել է մեկ ընկերության ռեյտինգավորումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, 5 ընկերությունների ռեյտինգները պահպանվել են նախկին մակարդակի վրա, մեկ ընկերության մոտ իջեցվել է, իսկ մյուսի մոտ բարձրացվել է: Այսպես, ՙԱնտարես՚ ԲԲԸ ռեյտինգը`ՙԳ՚, ՙՕնիկս՚ ՓԲԸ ռեյտինգը`ՙԳ-՚-ից ՙԴ՚:
Աղբյուրի համաձայն, Կենտրոնական բանկը, մասնավորապես, 5 ընկերությունների ռեյտինգը չի փոփոխել, դրանք են`ՙԷլիտ Գրուպ՚ ՓԲԸ`ՙԳ՚, ՙԳլենդյլ Հիլս՚ ՓԲԸ`ՙԳ+՚, ՙՏիգրան Մեծ Տպարան՚ ՓԲԸ`ՙԳ+՚, ՙՄաքուր երկաթ գործարան՚ ԲԲԸ`ՙԳ+՚, ՙԱրմենիան Քափր Պրոգրամ՚ ՓԲԸ`ՙԳ՚:
Աղբյուրի համաձայն, Կենտրոնական բանկը կասեցրել է ՙԱրարատցեմենտ՚ ՓԲԸ ռեյտինգավորումը, որը 2008 թվականի մարտի 14-ին շնորհվել էր`ՙԳ+՚ մակարդակի վրա, վերջինիս կողմից համագործակցության բացակայության պատճառով: