Չորեքշաբթի, 23 Հունիսի 2010 15:06
2010 թվականին Հայաստանի բանկային համակարգը կունենա 20 մլրդ.դրամ շահույթ
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգը 2010 թվականի արդյունքներով կունենա մոտ 20 մլրդ.դոլար շահույթ: Նման կանխատեսումներ է այսօր արել ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության ղեկավար Վահե Վարդանյանը:
Նրա խոսքերով, ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանի առևտրային բանկերին հաջողվեց ապահովել մոտ 8 մլրդ.դրամ շահույթ, դա այն ժամանակ, երբ 2009 թվականին բանկերի միագումար շահույթը կազմել է 8.5 մլրդ.դրամ: ՙՀաշվի առնելով գրանցված տենդենցները, մենք գտնում ենք, որ այս տարվա համար սպասվելիք շահույթի մակարդակը լիովին իրատեսական է՚,-նշել է նա, ավելացնելով, որ 2010 թվականի համար կանխատեսված շահույթը զիջում է 2008 թվականի ցուցանիշին, սակայն հասնել նախաճգնաժամային ժամանակաշրջանի ցուցանիշներին առաջիկա տարիներին լիովին հնարավոր է:
Համաձայն ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմած` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր շահույթը կազմել է 6.8 մլրդ.դրամ, ընդ որում, ընդհանուր շահույթի 53.3%-ը ապահովվել է 5 առևտրային բանկերի հաշվին` ACBA-Credit Agricole Bank (1-տեղ), HSBC Բանկ Հայաստան (2-տեղ), Արդշինինվեստբանկ (3-տեղ), ՎՏԲ-Հայաստան Բանկ (4-տեղ) և Կոնվերս Բանկ (5-տեղ):