Չորեքշաբթի, 23 Հունիսի 2010 16:52
ՀՀ ԿԲ 2010 թվականին կանխատեսում է բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 20-25 տոկոսանոց աճ
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը մինչև 2010 թվականի ավարտը, 2009 թվականի համեմատ կաճի 20-25% կամ 120-130 մլրդ.դրամով: Այս մասին այսօր մամուլի ասւլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունւթյան վարչության ղեկավար Վահե Վարդանյանը: Նրա խոսքերով, նկատի առնելով, որ վարկերի նկատմամբ պահանջարկը հիմնականում կդիտվի տարվա երկրորդ կեսից, ապա աճի կանխատեսվող ցուցանիշը լիովին իրատեսական է: ՙԱճի այս կանխատեսումը զիջում է 2007-2008 թվականների ծավալներին, սակայն, հաշվի առնելով, որ 2009 թվականին ՀՆԱ լրջորեն կրճատվել է, մեր կարծիքով, վարկային պորտֆելի սպասվող աճը դրականորեն կանդրադառնա երկրի տնտեսության վրա՚,-նշել է նա:
Վ.Վարդանյանը տեղեկացրել է, որ ներկայումս բանկային համակարգի ընդհանուր վարկային պերտֆելը կազմում է 780 մլրդ.դրամ, ընդ որում, ընթացիկ տարվա 5 ամիսներին այն աճել է 6% կամ 42 մլրդ.դրամով, որտեղ 16 մլրդ.դրամ ուղղվել է շինարարության ոլորտին, 5 մլրդ.դրամ`շինարարության ոլորտին, 3 մլրդ.դրամ`գյուղատնտեսության ոլորտին, 2 մլրդ.դրամ`լեռնարդյունաբերության ոլորտին և 2 մլրդ.դրամ`սննդի արդյունաբերության ոլորտին:
Մասնագետի խոսքերով, ընդհանուր առմամբ, երկրի վարկային շուկան ցուցադրում է ակտիվ վերականգնման նշաններ, այդ թվում նաև սպառողական վարկերի շուկան: Նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա 5 ամիսներին տրամադրված սպառողական վարկերի ծավալներն աճել են 6 մլրդ.դրամով կամ 14.3%, 2009 թվականի նույն ժամանակահատվածում տեղի ունեցած 6.5 անկման պայմաններում:
Միաժամանակ Վ.Վարդանյանը նշել է, որ Հայաստանի վարկային շուկայում ճգնաժամային երևույթներն սկսեցին երևան գալ 2008 թվականի վերջին: Այսպես, 2007 թվականին բանկային համակարգի կողմից երկրի տնտեսության վարկավորման ծավալներն աճեցին 78%, 2008 թվականին` 51%, իսկ 2009 թվականին`14%: Նրա խոսքերով, անցյալ տարի բանկային համակարգի վարկային պորտֆելը ենթարկվեց կառուցվածքային լուրջ փոփոխութունների` եթե 2008 թվականին վարկային պորտֆելի աճը հիմնականում ապահովվում էր սպառողական և հիպոթեկային վարկերի աճի, ինչպես նաև առևտրի վարկավորման հաշվին, ապա 2009 թվականին`արդյունաբերության վարկավորման հաշվին` ՀՀ ԿԲ և կառավարության ծրագրերի շնորհիվ: Արդյունքում, արդյունաբերության տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելում էապես աճեց, իսկ սպառողական վարկերի բաժինը կրճատվեց 22%: