Չորեքշաբթի, 23 Հունիսի 2010 16:53
ՀՀ ԿԲ Հայաստանում կանխատեսում է տոկոսադրույքների իջեցման միտումներ
ԱրմԻնֆո. Հայաստանում կշարունակվի տոկոսադրույքների նվազեցման միտումները: Ինչպես հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունւթյան վարչության ղեկավար Վահե Վարդանյանը, այն քաղաքականությունը, որը 2009 թվականին իրականացնում էին ՀՀ ԿԲ և կառավարությունը, կապված երկարաժամկետ դրամային միջոցների ներարկումների հետ, լուրջ ազդեցություն ունեցավ տոկոսադրույքների վրա, ընդ որում, իրավաբանական անձանց վարկավորման տոկոսադրույքներն իջան 3-4 տոկոսային կետով, միջին հաշվով կազմելով 14-15% (ՀՀ դրամով):
Նրա խոսքերով, շուկայում նկատվում է նաև արտարժույթով վարկերի տոկոսադրույքների իջեցում: ՙԲանկերն ունեն բավականին մեծ արտարժութային ռեսուրսներ իրենց ակտիվներում, և քանի դեռ շուկայում դիտվում է դրամային վարկերի նկատմամբ պահանջարկ, բանկերն ստիպված կլինեն իջեցնել արտարժույթով վարկերի տոկոսադրույքները՚,-նկատել է նա:
Խոսելով ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին (7.25%), Վ.Վարդանյանը հաստատել է, որ դա հիմնականում կանդրադառնա միջբանկային տոկոսադրույքների և ավանդների տոկոսադրույքների վրա: ՙԲանկերն ստիպված կլինեն ավելի ակտիվորեն վարկավորել, որպեսզի վերականգնեն եկամտաբերությունը, և վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կանդրադառնա միայն ՙսփրեդի՚` վարկերի ու ավանդների դրույքաչափերի միջև եղած տարբերության վրա: Արդյունքում, դրամային վարկերի տոկոսադրույքները կարող է մի փոքր բարձրանան, իսկ արտարժույթով վարկերինը`իջնել, քանի որ բանկային համակարգը արտարժութային ռեսուրսների պահանջարկ չունի՚,-ընդգծել է Վ.Վարդանյանը, ավելացնելով, որ ներկայումս որոշ բանկերում դրամային և արտարժութային վարկերի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը կազմում է 4-5 տոկոսային կետ: