Հինգշաբթի, 24 Հունիսի 2010 11:40
Բուլղարիան հայերին լրացուցիչ եկամուտների աղբյուրներ է առաջարկում
ԱրմԻնֆո. Բուլղարական «Առաջին Ներդրումային Խորհրդատվական Ընկերության» նախագահ Իրինա Կոտլյարովայի և Հայաստանում այդ ընկերության ներկայացուցչության գործադիր տնօրեն Վիգեն Տատինցյանի հարցազրուցը ԱրմԻնֆո գործակալությանը:
«Առաջին Ներդրումային Խորհրդավական ընկերությունը» Բույղարիայում անշարժ գույքի առքուվաճառքի ոլորտի խորհրտատվությունների լայն ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն է: Ներկայումս ընկերությունը ներկայացված է Մոսկվայում, Սանկտ-Պետերբույգում, Նովոսիբիրսկում և Նիժնի Նովգորոդում: Ունենալով անհրաժեշտ բոլոր կապերը Բուլղարիայում, իսկ անշարժ գույքի ոլորտում խորհրդատվությունների ու ներդրումների հարուստ փորձ, ինչպես նաև այլ ծառայությունների լայն տեսականի, պատրաստ է հայկական գործարարներին տրամադրել բուլղարական շուկա դուրս գալու բոլոր անհրաժեշտ պայմանները:
Ի՞նչն է բուլղարական ներսրումային-խորհրդատվական ընկերությանը բերել Հայաստան: Ինչպիսի՞ նախագծային առաջարկություններով է ընկերությունը պատրաստվում հանդես գալ հայկական շուկայում:
Տիկին Կոտլյարովա. Առաջին հերթին, մենք հայկական շուկային պատրաստվում ենք առաջարկել, և արդեն առաջարկում ենք, ներդրումային նախագծեր առևտրային և բնակելի անշարժ գույքի ոլորտում` Բուլղարիայի Սևծովյան ափին: Դա իր բնակլիմայական պայմաններով բացառիկ և բոլորին հայտնի հանգստյան գոտի է,առողջարանական հաստատությունների հարուստ ցանցով և բարենպաստ էկոլոգիական միջավայրով, այսինքն, այն ամենը, ինչը հնարավորություն կտա ծովի ափին անցկացնել հարմարավետ հանգիստ: Ձմեռային հանգստի սիրահարներին նույնպես կարող ենք առաջարկել մեր լեռնադահուկային հանգստավայրերը: Սևծովյան ափին անշարժ գույքը տալիս է ոչ միայն լավ հանգստանալու հնարավորություն, այլ նաև տնտեսապես արդյունավետ ներդրումների իրականացում: Բուլղարիան 2007 թվականից դարձել է Եվրոմիության լիիրավ անդամ, իսկ 2011 թվականից մտադիր է ընդգրկվել Շենգենյան գոտի, հետևաբար, «եվրոպական քաղաքակրթության բարիքները» մատչելի կդառնան նաև Հայաստանի քաղաքացիներին, իհարկե, խելամիտ և նվազագույն գներով:
Իսկ ի՞նչ գնով կարելի է Բուլղարիայում ձեռք բերել անշարժ գույք, և Հայաստանի համեմատ ինչքանո՞վ են այնտեղի գները ավելի մատչելի:
Տիկին Կոտլյարովա. Սևծովյան ափին այսօր մեկ սենյականող բնակարան կարելի է ձեռք բերել մոտ 20 հազ.դոլարով, իսկ, ինչքանով որ ես տեղյակ եմ, նման բնակարանի գինը Երևանում, ընդ որում, կենտրոնից հեռու գտնվող վայրերում, տատանվում է 35-40 հազ. դոլարի սահմաններում:
Անշարժ գույք ձեռք բերել ցանկացողների համար, մի կողմից, սա բավականին գրավիչ առաջարկություն է, իսկ մյուս կողմից` կարող է երկրի տնտեսության վրա թողնել իր ազդեցությունները:
Պրն.Տատինցյան. Եթե Ձեզ չբավարարեց մեր բացատրությունը, որ մարդու ամենագլխավոր կապիտալը դա նրա առողջությունն է, ապա ավելացնեմ, որ Բուլղարիայի Սևծովյան գոտում գործող անշարժ գույք ձեռք բերելուց հետո, այդ գույքի սեփականատերը կարող է այն տրամադրել վարձով, հանգստյան մեկ սեզոնի ընթացքում ձեռք բերելով 3-4 հազ.եվրո: Տվյալ դեպքում մենք գործ ենք ունենում դեպի մեր երկիր կապիտալի ներհոսքի հետ:
Ձեր կանխատեսումներով, ինչպիսի՞ փոփոխությունների կենթարկվի անշարժ գույքի բուլղարական շուկան առաջիկա 2-3 տարիներին: Ի՞նչ հույսեր կարող են փայփայել Ձեր հաճախորդները: Տվեք անշարժ գույքի հայկական շուկայի Ձեր վերլուծությունը:
Տիկին Կոտլյարովա. Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, սակայն կարող եմ հաստատել, որ եթե 2011 թվականին Բուլղարիան ընդգրկվի Շենգենյան գոտի, ապա անշարժ գույքի գները էապես կբարձրանան: Դա ավելի կբարձրացնի մեր նախագծերի գրավչությունը, քանի որ մինչև թանկացումները Բուլղարիայում անշարժ գույք ձեռք բերողը մի քանի անգամ կմեծացնի իր շանսերը ապագայում ստանալով ոչ վատ եկամուտ, իր տիրապետության գտնվող անշարժ գույքը վարձով տրամադրելով ավելի բարձր գներով: Ինչպես տեսնում եք բուլղարական շուկայի բիզնես-կանխատեսումներն ավելի քան բարենպաստ են: Հայաստանի անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը կանխատեսել չէի համարձակվի, քանի որ այն դառնում է անկանխատեսելի, որովհետև շուկայի վարքը հիմնականում կախված է արտաքին գործոններից, ինչպես նաև երկրի տնտեսական ու աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակներից:
Բուլղարական ներդրումային խորհրդատվական ընկերությունն այսօր ներկայացված է Ռուսաստանի և Բուլղարիայի խոշոր քաղաքներում: Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ մեր գործարարների գնորդական հնարավորությունները գտնվում են պատշաճ մակարդակի վրա, քանի որ Ձեր ընկերությունը որոշել է դուրս գալ հայկական շուկա:
Պրն.Տատինցյան. Առաջին հերթին, մեր ընկերության գործունեությունը կողմնորոշված է ոչ այնքան բիզնեսի ներկայացուցիչներով, որքան միջին խավով, դրա համար բավական է միայն ուսումնասիրել ընկերության բիզնես-առաջարկությունները: Նոր ձևավորվող միջին խավի ներկայացուցիչներն այսօր արդեն ունեն նման գումարներ, իսկ Բուլղարիայում անշարժ գույքի պահանջարկ կա, մարդիկ բավականին ակտիվորեն են հետաքրքրված այդ հնարավորությունով, քանի որ գիտակցում են նման ներդրումների տնտեսական արդյունավետությունը, բացի այդ, նրանք կարիք ունեն նաև իրադրության փոփոխության, այսինքն, հարմարավետ հանգստի անցկացման: Այս ամենից բացի, Բուլղարական ընկերությունը Հայաստանւմ իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների` Հայաստանի և Բուլղարիայի միջև գործնական կապերի ամրապնդմանը:
Հայաստանը բուլղարացի գործարարների մոտ որևէ հետաքրքրություն ներկայացնու՞մ է:
Պրն.Տատինցյան. Անկասկած, ներկայացնում է: Հայաստանը հարուստ է այնպիսի արժեքներով, ինչպիսիք են` հայկական կոնյակը, մրգերը, հանքային ջրերը, կաթնամթերքը: Մեծ հետաքրքրություն է ներկակացնում շինանյութը` տուֆը, բազալտը, ինչում շատ է շահագրգռված արտասահմանյան սպառողը: Ինձ համար էլ, որպես հայրենասերի, շատ կարևոր է, որպեսզի հայկական ապրանքները ներկայացված լինեն միջազգային շուկայում, գտնելով իրենց սպառողին արտասահմանում:
Ի՞նչ է պատրաստվում Ձեր ընկերությունը ձեռնարկել երկրի արտահանումային հնարավորություներն օգտագործելու ուղղությամբ:
Տիկին Կոտլյարովա. Մենք մտադիր ենք հետագայում մանրամասորենն ուսումնասիրել Հայաստանի արտահանումային հնարավորությունները, մտադիր ենք իրականացնել երկկողմ մարկետինգային հետազոտություններ: Սակայն առայժմ հայկական շուկային առաջարկում ենք մատչելի գներով, և բարվոք, անշարժ գույք:
Ինչպե՞ս եք գնահատում մրցակցությունը շուկայում, այն գոյություն ո՞ւնի, արդյոք:
Տիկին. Կոտլյարովա. Շուկայում կան միայն մի քանի միջնորդ ընկերություններ` վերավաճառողներ: Իսկ բուլղարական ներդրումային խորհրդատվական ընկերությունը, ի տարբերություն այդ ընկերությունների, չի հանդիսանում անշարժ գույքի վերավաճառող- գործակալ, ընկերությունն անձամբ է զբաղվում շինարարությամբ: Ի դեպ, 2011 թվականի դեկտեմբերին ընկերությունը մտադիր է շահագործման հանձնել իր շինարարական նախագծերից մեկը, որի շրջանակներում պոտենցիալ գնորդներին հնարավորություն կտրվի գույքի արժեքը մարել մասնակիորեն, հաջորդ երեք տարիների ընթացքում:
Այսօր Հայաստանի շինարարական հատվածը լուրջ լճացում է ապրում: Ըստ Ձեր փորձագիտական կարծիքի, ինչը՞ կարող է բարելավել այդ ոլորտում տիրող իրավիճակը:
Տիկին Կոտլյարովա. Հայաստանն էլ մյուս պետությունների նման մի պետություն է, և այն պրոցեսները, որոնք այսօր ընթանում են աշխարհում, խոսքը ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին է, չեն կարող անցնել Հայաստանի կողքով: Հայաստանը շատ փոքր պետություն է և չի կարող լինել համաշխարհային ֆինանսական քաղաքականության թելադրողը, սակայն Հայաստանն ունի կրթված ժողովուրդ, որն իր ինտելեկտուալ ընդունակություններով հայտնի է ողջ աշխարհում:
Իսկ ինչպե՞ս վերակենդանացնել շինարարության հատվածը: Կարծում եմ, որ հարկավոր է աշխատել ներգրավել արտասահմանյան ներդրողների, այդ թվում նաև Սպյուռքին: Հարկավոր է բարձրացնել երկրի ներդրումային գրավչությունը, բիզնեսի վարման համար ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ: Դա թույլ կտա ակտիվացնել շինարարության հատվածը, ինչպես նաև տուրիզմի ոլորտը, ինչն էլ իր հերթին կվերականգնի արտասահմանյան կապիտալի ներհոսքը: Իսկ կառուցապատողները պետք է իրականացնեն ավելի ճկուն գնային քաղաքականություն, չէ՞ որ միանգամից չես հարստանա:
Շատ փորձագետներ ընթացիկ տարում կանխատեսում են Հայաստանի քաղաքացիների միգրացիոն հոսքերի աճ: Կարո՞ղ է արդյոք այս ամենն արդրադառնալ Ձեր ընկերության գործունեության վրա:
Պրն.Տատինցյան. Հայերն իրենց էտնոհոգեբանական առանցնահատկությունների շնորհիվ նվիրված են իրենց երկրին: Եթե մեր հայրենակիցներն ունենան անգամ ոչ շատ մեծ, սակայն կայուն եկամուտներ, ապա հավատացնում եմ Ձեզ, որ նրանք Հայաստանը կգերադասեն ցանկացած, անգամ ամենազարգացած երկրից: Մեր ծողովուրդը պետք է փնտրի եկամուտների լրացուցիչ աղբյուրներ, թեկուզ դրանք լինեն Բուլղարիայում: Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերության նման ընկերությունների գործունեությունը, ինչքան էլ դա պարադոքսալ չթվա, կարող է նպաստել Հայաստանի քաղաքացիների միգրացիոն հոսքերի արգելակմանը:
ԱրմԻնֆո