Ուրբաթ, 25 Հունիսի 2010 15:23
Կոնվերսի քարտապանները քարտի մնացորդի մասին կարող են տեղեկանալ SMS-ներից
ԱրմԻնֆո. ՙԿոնվերս բանկ՚ ՓԲԸ-ի քարտապաններն այսուհետ քարտի մնացորդի մասին կարող են տեղեկանալ նաև SMS հաղորդագրությունների միջոցով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից, մինչ այժմ քարտի մնացորդի մասին տեղեկատվություն քարտապանը կարող էր ստանալ միայն բանկ և ՙԱրմենիան Քարդ՚ պրոցեսինգային կենտրոն հեռախոսազանգի, կամ բանկոմատի միջոցով:
Աղբյուրի համաձայն. քարտով կատարվող գործարքից հետո SMS հաղորդագրությունների ստացումը մեծապես օգնում է քարտապաններին խուսափելու կամ գոնե ժամանակին կախելու քարտերով կատարվող զեղծարարությունները: Այսպես` միայն 2010թ. առաջին 5 ամիսների ընթացքում նշված ծառայության շնորհիվ կանխվել են ավելի քան 20 զեղծարարության դեպք: Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ վերջերս բանկը գործարկեց ARCA DIRECT աննախադեպ ծառայությունը, որը ևս հնարավորություն ընձեռեց բանկի քարտապաններին իրենց քարտի մնացորդները ճշտել անմիջապես մասնաճյուղի սպասարկողներից:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության ՙՀայկական բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական Տեղեկագրի, Կոնվերս Բանկի ակտիվ քարտերի թիվը 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 36921 քարտ (8-րդ տեղը բանկային համակարգւմ), որոնց մեջ Visa քարտերը կազմել են 22315 քարտ (4-րդ տեղ): Բանկի ակտիվ քարտերի թիվը 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ աճել է 36%: Պլաստիկ տրանսակցիաների քանակով Կոնվերս Բանկը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Հայաստանի բանկային համակարգում, 2009 թվականին ապահովելով 22% աճ: