Ուրբաթ, 25 Հունիսի 2010 16:22
Հայէկոնոմբանկը նախատեսում է 2010 թվականին բացել մինչև 5 նոր մասնաճյուղ
Արմինֆո. Հայէկոնոմբանկը նախատեսում է 2010 թվականին բացել 4-5 նոր մասնաճյուղ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակին տեղեկացրել է Հայկոնոմբանկի Վարչության նախագահի տեղակալ Հայկ Մկրտչյանը:
Նրա խոսքերով, բանկը մտադիր է ներկայացված լինել Հայաստանի բոլոր շրջաններում: ՙՄենք նաև վերանորոգման աշխատանքներ ենք իրականացնում մեր գործող մասնաճյուղերում, ընդ որում, արդեն վերանորոգված ՙԿենտրոն՚ մասնաճյուղում շուտով մենք կսկսենք հաճախորդներին առաջարկել փաթեթային ծառայություններ՚,-ընդգծել է Հ.Մկրտչյանը, նկատելով, որ բանկի մասնաճյուղերում նախատեսվում է նաև բացել VIP-սրահներ: Նա նաև տեղեկացրել է, որ անցյալ տարվա ավարտին բանկն իր երկրորդ մասնաճյուղն է բացել Գյումրիում: