Ուրբաթ, 25 Հունիսի 2010 16:51
Հայէկոնոմբանկը պատրաստվում է նոր սինդիկացված վարկի ներգրավմանը
ԱրմԻնֆո. Հայէկոնոմբանկը հունիսի վերջին կամ հուլիսի առաջին կեսին նախատեսում է ստորագրել նոր սինդիկացված վարկ ներգրավելո մասին պայմանագիր` մոտ 10 մլն.դոլար գումարով: Որպես սինդիկատի կազմակերպիչ հանդս կգա Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (EBRD): Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակին տեղեկացրել է Հայկոնոմբանկի Վարչության նախագահի տեղակալ Հայկ Մկրտչյանը:
Նրա խոսքերով, սպասվող ռեսուրսները բանկը մտադիր է ուղղել ՓՄՁ վարկավորման ոլորտին: Հիշեցնենք, որ 2007 թվականի դեկտեմբերին Հայէկոնոմբանկը EBRD հետ ստորագրել էր 15 մլն.դոլար սինդիկացված վարկի պայմանագիր: Վարկի տրամադրման հարցում EBRD բացի մասնակցել են համաշխարհային 6 խոշոր բանկեր: Մասնավորապես, գերմանական Commerzbank AG, ավստրիական Raiffeisen Zentralbank Osterreich AG և Bank Austria Creditanstalt AG, հնդկական State Bank of India, տայվանյան Land Bank of Taiwan և անգլիական FBN bank (UK) Limited բանկերը: Սինդիկացված վարկը կազմված էր երկու մասից: 5 մլն.դոլար տրամադրեց EBRD`36 ամիս ժամկետով, իսկ 10 մլն. դոլարը` մյուս բանկերը: Տրամադրված միջոցներն ուղղվեցին ՓՄՁ վարկավորմանը: