Ուրբաթ, 25 Հունիսի 2010 17:54
ՀԲՄ ղեկավար. Ամռանը հայկական դրամն ավանդաբար ամրապնդվում է
ԱրմԻնֆո. Ընթացիկ ամսում Հայաստանում ազգային դրամի ռեվալվացիան պայմանավորված է երկրում գյուղատնտեսական սեզոնի մեկնարկով: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի Բանկերի Միության նախագահ Արարատ Ղուկասյանը:
Նրա խոսքերով, ամռան ամիսներին դրամն ավանդաբար ամրապնդվում է: ՙՀայտնի է, որ Հայաստանում միշտ էլ իրականացվել է արժույթի լողացող փոխարժեքի քաղաքականություն, և այդ պայմաններում դրամի ռեվալվացիան հանդիսանում է պահանջարկի ու առաջարկի արդյունք: Ներկայումս դա պայմանավորված է գյուղատնտեսական ապրանքների շուկայում արտադրության ակտիվացմամբ, ինչն էլ բերել է դրամի կայունացմանը՚,-նշել է Ա.Ղուկասյանը: