Ուրբաթ, 25 Հունիսի 2010 17:57
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 19.8 մլրդ. դրամի դրամային վարկեր և 38.3 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (հունիսի 14-20-ը) տրամադրվել է 19.8 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 38.3 մլն. դոլարի` ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթվա ընթացքում (հունիսի 21-25-ը) բանկերի կողմից գնվել է 77.2 մլն.դոլար` 369.88 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 68.4 մլն.դոլար` 371.12 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 20.010 մլն. դոլար` 369.30 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել են` հունիսի 22-ին և 23-ին (համապատասխանաբար` 4.990 մլն.դոլար և 5 մլն.դոլար): Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա հունիսի 21-25-ը բանկերի կողմից իրականացվել է 300 հազ.դոլարի առք և վաճառք, 369.13 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 830.6 մլրդ.դրամ կամ 2.1 մլրդ.դոլար, առաջին եռամսյակում աճելով 6.7%, իսկ տարվա կտրվածքով 23%: