Երեքշաբթի, 22 Հունիսի 2010 17:52
Հայէկոնոմբանկն էմբոսեր է ձեռք բերել և պատրաստվում է պլաստիկ քարտերի ինքնուրույն թողարկման
ԱրմԻնֆո. Հայէկոնոմբանկն էմբոսեր է ձեռք բերել և ընթացիկ տարվա հուլիսից պատրաստվում է պլաստիկ քարտերի ինքնուրույն թողարկման: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայէկոնոմբանկի պլաստիկ քարտերի դեպարտամենտի ղեկավար Վարդան Եղիազարյանը, հետագայում բանկը մտադիր է նաև ինքնուրույն տպագրել իր քարտերի վրայի PIN-ծածկագրերը:
Ընդ որում, Վ.Եղիազարյանը նկատել է, որ ներկայումս Հայէկոնոմբանկը նպատակահարմար չի գտնում ArCa պրոցեսինգային կենտրոնի կազմից դուրս գալը, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծել իր սեփական պրոցեսինգային կնտրոնը, ընդ որում, ձեռք բերված էմբոստերի կիրառումը 30% կկրճատի առանձին կենտրոնի ստեղծման ծախսերը: ՙՊրոցսինգային կենտրոնը որպես այդպիսին, հանդիսանում է բավականին բարդ կառույց, որը պահանջում է մեծ կադրային և ֆինանսական ռեսուրսներ և աշխատանքի մեծագույն ճիգեր` հեղինակություն նվաճելու համար: ArCa-ն կարողացավ նվաճել այդ հեղինակությունը բազմամյա քրտնաջան աշխատանքների շնորհիվ, ինչպես նաև իր միակ բաժնետիրոջ` ՀՀ Կենտրոնական բանկի շնորհիվ՚,-ընդգծել է Վ.Եղիազարյանը, նկատելով, որ ArCa համակարգի բաժնետոմսերի 66% պատկանում է ԿԲ, իսկ մնացածը`17 առևտրային բանկերին`յուրաքանչյուրին 2% փայաբաժիններով: