Երկուշաբթի, 28 Հունիսի 2010 15:00
Պետգանձարանը իջեցրել է թանկարժեք մետաղների գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից 2010 թվականի հունիսի 28-հուլիսի 4-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորնրի համար) պետական գնման և բացթողնման նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են գործակալությունից, ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 14740.96 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ իջեցնելով 0.3%, արծաթի գինը` 222.98 դրամ (աճը կազմել է 0.4%), պլատինի գինը` 18687.39 դրամ (անկումը կազմել է 0.3%), պալադիումի գինը` 5729.52 դրամ (աճը կազմել է 2%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբի համեմատ ոսկու մեկ գրամի գինն աճել է 7.8%, արծաթի գինը` 3.3%, պլատինի գինը` 0.1% և պալադիումի գինը` 11.2%