Երեքշաբթի, 29 Հունիսի 2010 15:13
HSBC Բանկ Հայաստանը մինչև 2010 թվականի ավարտը նախատեսում է 10 մլն.դոլարով ավելացնել հիպոթեկային պորտֆելը
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանը մինչև 2010 թվականի ավարտը նախատեսում է 10 մլն.դոլարով ավելացնել հիպոթեկային պորտֆելը, որը հունիսի սկզբին կազմել է 45 մլն.դոլար: Այս մասին այսօր հայտարարել է HSBC Բանկ Հայաստանի գոևծադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը:
Նա տեղեկացրել է, որ ներկայումս բանկը ՀՀ դրամով ու ԱՄՆ դոլարով վարկեր է տրամադրում ՙԱզգային հիպոթեկային ընկերության՚ վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Բանկը նաև ակտիվ գործունություն է իրականացնում քարտային նախագծերի շրջանակներում: ՙԻնչ վերաբերում է ավտովարկավորմանը, ապա բանկում դրամային միջոցների ավելացման դեպքում մենք կվերսկսենք այդ վարկերի տրամադրումը՚,-ընդգծել է Ա.Քլիֆֆորդը: Նա տեղեկացրել է նաև, որ տարվա առաջին 5 ամիսներին բանկի ընդհանուր վարկային պորտֆելն ավելացել է 29%, հիմնականում, ՓՄՁ վարկավորման հաշվին: