Երեքշաբթի, 29 Հունիսի 2010 17:42
Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան՚ ծրագրով վարկերի վերաֆինանսավորման պորտֆելը կազմել է 733.7 մլն.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանում ՙԵրիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան՚ ծրագրով մինչև այժմ վերաֆինանսավորվել է 82 վարկ 733.7 մլն.դրամ ընդհանուր գումարով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել են ՙԲնակարան երիտասարդներին՚ ունիվերսալ վարկային կազմակերպությունում, որը հատուկ ստեղծվել է նշված ծրագիրը վերաֆինանսավորելու նպատակով:
Աղբյուրի համաձայն, վերաֆինանսավորման ծրագրին ներկայւմս մասնակցում են 11 առևտրային բանկեր և 3 վարկային կազմակերպություններ: Մասնավորապես` Հայբիզնեսբանկը, Հայէկոնոմբանկը, Արարատբանկը, Ինեկոբանկը, ՎՏԲ-հայաստան Բանկը, Անելիք բանկը, Արցախբանկը, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը, Զարգացման Հայկական Բանկը, Կոնվերս Բանկը, Արդշինինվեստբանկը, ինչպես նաև ՙՎաշինգտոն Քափիթալ՚, ՙԱռաջին հիպոթեկային ընկերություն՚ և ՙԷքսպրես Կրեդիտ՚ վարկային կազմակերպությունները: