Ուրբաթ, 25 Հունիսի 2010 15:07
Հայէկոնոմբանկը 2009 թվականի արդյունքներով բաժնետերերին կվճարի շահութաբաժիններ, մեկ բաժնետոմսի դիմաց տարեկան 7 տոկոս եկամտաբերությամբ
ԱրմԻնֆո. Հայէկոնոմբանկը 2009 թվականի արդյունքներով բաժնետերերին կվճարի շահութաբաժիններ, մեկ բաժնետոմսի դիմաց տարեկան 7% եկամտաբերությամբ (175 դրամ): Ինչպես այսօր բանկի բաժնետերերի տարեկան Ժողովում հայտարարել է Հայկոնոմբանկի Խորհրդի անդամ և քարտուղար Անահիտ Սիմոնյանը, շահութաբաժիններ վճարումը կսկսվի հունիսի 25-ից, բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:
Բանկի կողմից վճարմանը կուղղվի 163.3 մլն.դրամ` 2009 թվականին ստացված 242.8 մլն.դրամ մաքուր շահույթից:
Ա.Սիմոնյանի խոսքերով, ներկայումս Համէկնոմբանկի բաժնետոմսերը շրջանառվում են ArmEX հայկական ֆոնդային բորսայի ՙB՚ հարթակում: Մեկ բաժնետոմսի նոմինալ արժեքի`2500 դրամի պայմաններում: 2009 թվականին դրանց հաշվարկային արժեքը կազմել է 9320 դրամ, իսկ շուկայական արժեքը`7230 դրամ: Այսպիսով, հաշվարկային և շուկայական արժեքները գերազանցում են նոմինալ արժեքը 3.7-3 անգամ, ավելացրել է նա: ՙՆերդրողների համար Բանկի գրավչության մասին է վկայում այն հանգամանքը, որ պարբերաբար աճում է բանկի ոչ ռեզիդենտ բաժնետերերի տեսակարար կշիռը, շնորհիվ բանկի կողմից իրականացվող արդյունավետ դիվիւդենտային քաղաքականության՚,-ընդգծել է Ա.Սիմոնյանը:
Հայէկոնոմբանկի տվյալներով, 2009 թվականին բանկի ակտիվներն աճել են 4.6%, կազմելով 52.2 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը` 0.7%, կազմելով 8.7 մլրդ.դրամ, իսկ կանոնադրական կապիտալը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմլ է 2.3 մլրդ. դրամ: