Չորեքշաբթի, 30 Հունիսի 2010 14:06
ՎՏԲ-Հայաստան Բանկը EBRD-ից ստացավ 2.5 մլն.դոլարի գումարով հերթական տրանշը
ԱրմԻնֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համագործակցության շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան բանկե ՓԲԸ ստացավ հերթական տրանշը 2,5 մլն. ԱՄՆ դոլլար գումարի չափով ՀՀ-ում միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման համար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից:
«2009թ. ՎԶԵԲ-ի հետ վարկի տրամադրման վերաբերյալ պայմանագրի ստորագորումից հետո սա երկրորդ տրանշն է, որի միջոցները ուղղված են լինելու միկրո և փոքր բիզնեսի զարգացման շարունակմանը: Միկրո և փոքր ձեռնարկությունները զարգացող տնտեսության հիմքն են: Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է ՄՓՁ ֆինանսավորման զգալի չբավարարված պահանջարկ: Ծրագրի շրջանակներում ցանկանում ենք ընդլայնել թե Երևան քաղաքի և թե երկրի գյուղական շրջանների, միկրո և փոքր ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիությունը՚,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա.Խաչատրյանը, ավելացնելով, որ միջոցների հիմնական ուղղվածությունը պետք է լինի փոքրածավալ և կարճաժամկետ` մինչև 3 տարի, վարկավորումը` սկսած տարեկան 12% դրույքաչափից:
Աղբյուրի համաձայն, 2009թ. հունվարին ՎԶԵԲ-ը «ՎՏԲ-Հայաստան բանկե ՓԲԸ տրամադրեց վարկ երեք տրանշով 10 մլն. ԱՄԴ դոլլար գումարի չափով Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման համար: