Հինգշաբթի, 1 Հուլիսի 2010 12:06
ՀՀ ԿԲ հաստատել է ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ ԻԿ և երաշխավորման հիմնադրամի հաշվետվությունների պահանջներն ու նորմատիվները
ԱրմԻնֆո. Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ ինքնակարգավորվող կազմակերպություն իրավաբանական անձանց միության կողմից ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները, սահմանել է ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ ինքնակարգավորվող կազմակերպություն իրավաբանական անձանց միության Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխման անվտանգության և իրացվելիության չափանիշները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կնտրոնական բանկի մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է հունիսի 29 նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նշենք, որ ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ ինքնակառավարվող կազմակերպությունը ՀՀ ԿԲ կողմից գրանցվել է 2010 թվականի հունիսի 28-ին: Կազմակերպությունն ու նրա երաշխավորման ֆոնդը ստեղծված են ԱՔՊՊԱ արդյունավետ գործունեության, ինչպես նաև ավտոապահովագրողների գործունեություն կոորդինացնելու նպատակով: Բացի այդ, կստղեծվեն նաև տվյալների էլեկտրոնային բազա, անկախ գնահատողների ինստիտուտ և այլն: Ըստ նախնական տվյալների, արդեն 5-6 խոշոր ապահովագրողներ պատրաստ են մտնելու ԱՔՊՊԱ շուկա: Համապատասխան Օրենքն ուժի մեջ է մտնելու 2011 թվականի հունվարի 1-ից: Կառավարությունն արդեն հավանություն է տվել ապահովագրական ռեգիստրի, Կենտրոնական բանկի և ՀՀ Ոստիկանության բազաների միջև տվյալների փոխանցման ապահովման հայեցակարգին, որն անհրաժեշտ է Օրենքի արդյունավետ գործողությունն ապահովելու համար: Օրենքով գործածության մեջ է մտնում պարտադիր ապահովագրության պայմանագրի հասկացությունը, որը կկնքվի 3 ամսից 1 տարի ժամկետով: